ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոսել է Ասթոն Վիլլայի նկատմամբ տարած հաղթանակի մասին

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2):

«Ընդմիջմանը ես թիմին ասացի. «Շարունակեք հավատալ և արեք այն, ինչ մենք անում ենք, բայց փորձեք ավելին ստեղծել»: Պետք էր ավելի ու ավելի մեծ ճնշում գործադրել։

Տեսաք, թե ինչ եղավ, երբ 1:2 հաշվով ավելացրինք ճնշումը։ Ես խաղից առաջ ասացի, որ մենք հավասար խաղացինք «Արսենալի» հետ, հավասար խաղացինք «Լիվերպուլի» հետ, այնպես որ, եթե ցույց տանք մեր ուժը, կարող ենք հաղթել ցանկացածին։

Հավատացեք, նույնիսկ երբ պարտվում եք 0:2 հաշվով, դա նշանակություն չունի։ Պետք է շարունակել նույն ոգով, բնավորություն ցույց տալ, և այսօր տղաները ցույց տվեցին, որ մենք իսկապես ունենք այդ բնավորությունը։ Կարծում եմ՝ շատ լավ ելույթ էր»,- Տեն Հագի խոսքն է մեջբերել BBC-ն:

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular