ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շումախերի եղբայրը գնահատել է հայտնի արշավորդի՝ լիարժեք կյանք վերադառնալու հավանականությունը

ՍՊՈՐՏ

Ռալֆ Շումախերը գնահատել է իր ավագ եղբոր՝ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի՝ լիարժեք կյանքի վերադառնալու հավանականությունը։ Նրա խոսքերն է մեջբերել Bild-ը։

«Այդ միջադեպը փոխեց մեր ընտանիքը։ Կարող եմ ասել, որ նրա վթարը նույնպես շատ վատ ու ծանր փորձ էր ինձ համար։ Ցավոք սրտի, կյանքը միշտ չէ, որ արդար է, և, ցավոք, այստեղ էլ եղավ որոշակի ձախողում»,- ասել է նա։

Շումախեր կրտսերը նշել է, որ չնայած բժշկության ոլորտում նոր հնարավորություններին, եղբայրը չի կարողանա լիարժեք կյանքով ապրել։

2022 թվականի ամռանը Շումախերի նախկին մենեջեր Վիլի Վեբերը քննադատել էր մրցարշավորդի ընտանիքին։ Գործակալը մեղադրել է գերմանացու հարազատներին մարզիկի առողջության մասին ստելու համար։

2013 թվականի դեկտեմբերին Շումախերը Ալպերում դահուկներով սահելիս ուղեղի տրավմատիկ վնասվածք էր ստացել։ Դուրս գալով ճանապարհից՝ նա սայթաքել է քարի վրայով ու գլուխը հարվածել ժայռի եզրին: Վնասվածքի հետևանքով մարզիկը կոմայի մեջ էր ընկել։ Շումախերը ապաքինվում է սեփական վիլլայում, որը Ժնևի լճի ափին է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular