ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն հավասարվել է Մեսսիին կարիերայի ընթացքում հեղինակած դուբլերի քանակով

ՍՊՈՐՏ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրի՝ «Ալ-Իթիհադի» հետ խաղում (5:2):

Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայում դուբլերի քանակով հավասարվեlլ է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ (157): Նաև Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականի լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին տեղում է հայտնվել՝ 53 խփած գոլով։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Նասրը» 18 հանդիպումներից 43 միավորով երկրորդ տեղում է:

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular