ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… համեմունք

ՖՈՏՈ

Համեմունքները (ռուս.՝ приправы, անգլ.՝ Condiment), սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներ, տերևներ, սերմեր, պտուղներ և դրանցից պատրաստված հեղուկներ, մածուկներ ու փոշիներ են։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով։ Ենթադրվում է, որ մարդիկ սկսել են համեմունքներ օգտագործել սննդի մեջ ավելի շուտ, քան անգամ աղը դրանց ավելի մատչելի լինելու պատճառով։ Բացի դա համեմունքները նաև օգտագործվել են կրոնական ծեսերում և բժշկության մեջ: Հին ժամանակներում, ակնհայտորեն, համեմունքները շատ առումներով օգտագործել են տաք կլիմայական պայմաններում որոշակի սննդատեսակների պահպանելու համար, քանի որ դրանք ունեն որոշ մանրէասպան հատկություններ: Համեմունքների մասին հիշատակումներ կան Արևելքի հին քաղաքակրթությունների աղբյուրներում ՝ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և թվագրվում են մ.թ.ա. մոտ 3000 տարվա պատմական ժամանակաշրջանով: Օրինակ դարչինը Չինաստանում օգտագործվել է դեռ մ.թ.ա. 2700 թվականին: Հին ժամանակներում համեմունքները լայնորեն օգտագործվել են հույների և հռոմեացիների կողմից: Համեմունքների մատակարարներն են եղել Հնդկաստանը, Ցեյլոնը, Հարավային Ասիան, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Միջերկրածովյան երկրները, իսկ դրանց արժեքը շատ բարձր է եղել:
Օրինակ ՝Հին Հռոմի օրոք Պլինիոսը բողոքում էր, որ ամեն տարի Հռոմի բնակիչները ծախսում էին մինչև 50 միլիոն սեսթերնա էկզոտիկ անուշաբույր դեղամիջոցների վրա: 
Վաղ միջնադարում համեմունքների առևտուրը, կապված Հռոմեական կայսրության փլուզուման հետ, մարել է և ակտիվորեն վերսկսվել է միայն 7-րդ դարում: Համեմունքների առևտրի հիմնական կենտրոնը եղել է Կոնստանտինապոլիսը, որտեղ արաբ վաճառականները համեմունքներ են բերել և բյուզանդական վաճառականների միջոցով վաճառել եվրոպացի վաճառականներին: Բացի այդ, համեմունքների ակտիվ առևտուր է իրականացվել Պիրենեյան թերակղզում, որտեղ արաբներն անմիջական կապի մեջ են եղել եվրոպացիների հետ:
Ակտիվ առևտուրը շարունակվել է մինչև սելջուկ թուրքերի կողմից Անատոլիայի նվաճումը, որի արդյունքում առևտրի գործընթացը կրկին խաթարվել է: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Եվրոպայում արդեն սովորել էին համեմունքներ օգտագործելը, և ավելին  չարաշահելը: Համեմունքներ սկսել են բերվել խաչակրաց արշավանքների ժամանակ, բայց, իհարկե, արշավները չէին կարող լիովին բավարարել համեմունքների բնակչության կարիքները: 13-րդ դարի սկզբից համեմունքների առևտուրը բաժանվել է Վենետիկի, Ջենովայի և Պիզայի միջև, բայց 14-րդ դարից վենետիկցի վաճառականները դարձել են դրանց առևտրի մենաշնորհատերեր:
1492 թվականին իր «Երկրային խնձոր» աշխատությունում Մարտին Բեյհիմը հաշվարկել է, որ համեմունքները պետք է անցնեն տասներկու ձեռքով, նախքան սպառողին հասնելը:
 Գրեթե մինչև 18-19-րդ դարերը համեմունքները եղել են շքեղություն, կապիտալի կուտակման միջոց, բանակցությունների միջոց և զինված բախումների պատրվակ:
Միջնադարյան Ֆրանսիայում մեկ կիլոգրամ մշկընկույզով կարելի էր գնել երեք կամ չորս ոչխար կամ մեկ կով: 12-րդ դարում գենոները վճարում էին վարձկաններին մետաղադրամներ կամ պղպեղ: Նույնիսկ տուգանքը կարող էր վճարվել համեմունքներով:
Հնագույն ժամանակներից համեմունքներ մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են եղել թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմեոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։
 Нет описания.
Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular