ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուիս Սուարեսը կմիանա Մեսիին․ ամերիկյան ակումբի հետ բանավոր պայմանավորվածություն կա

ՍՊՈՐՏ

Լուիս Սուարեսը պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հետ։ Այս մասին իր սոցցանցային էջերում հայտնել է իտալացի ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նա պայմանագիրը կստորագրի ազատ գործակալ կարգավիճակով։

Ըստ նրա՝ նոյեմբերից սկսած բանավոր պայմանավորվածություն է եղել, որը պաշտոնական կդառնա հայտարարությամբ:

«Պայմանագիրն ուժի մեջ կլինի մեկ մրցաշրջանով, բայց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորությամբ»,- հավելել է Ռոմանոն։

Ամերիկյան ակումբի խաղացողներ են նաև «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսին, Խորդի Ալբան, Սերխիո Բուսկեցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular