ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսակովի պողոտայում Ford-ը դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր առաջ ընթանալով հայտնվել է ջրանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ժամը 06։20-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս արագաչափի սարքի մոտ Ford Transit մակնիշի 74 ZN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 200 մետր առաջ ընթանալով դեպի դաշտամիջյան հատված՝ կողաշրջվել է ու  հայտնվել է ջրանցքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծանր կայուն վիճակում։

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular