ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1886 տեղամասերի նախնական տվյալներով՝ ԱԺ են անցնում 4 ուժեր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկության՝ 2009 ընտրական տեղամասերից 1886-ի նախնական արդյունքներով, Ազգային ժողով են անցնում 4 ուժեր՝ Հանրապետական կուսակցությունը՝ 49․21 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 27․38 տոկոս, «Ելք» դաշինքը՝ 7․72 տոկոս, և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 6․59 տոկոս: Այս տվյալները հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ըստ նույն աղբյուրի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը 5-րդն է՝ 3․72 տոկոսով, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 2․08 տոկոսով 6-րդն է, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը 1․62 տոկոսով 7-րդն է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 8-րդն է՝ 0․93 տոկոսով, և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 0․74 տոկոսով 9-րդն է:

Հիշեցնենք՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular