ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտրեց կարծրատիպերը մարդամոտությամբ և աշխատասիրությամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավն ավարտվում է: Ոմանց համար քարոզարշավի վերջնակետը հանրահավաքն է, ոմանց համար մամլո ասուլիսը կամ ուղերձը։ Ըստ էության, բովանդակային առումով էական էլ չէ հատուկ շեշտադրությամբ քարոզարշավի ավարտը, քանի որ պետք է խոստովանել, որ այդ մեկ ամիսը ժամանակ է ոչ թե գործունեություն ծավալելու, այլ նախկինում արածը ներկայացնելու համար։ Հենց վերջինիս արդյունքում էլ քաղաքացին պետք է ընտրություն կատարի:

Այս տեսանկյունից առանձնանում էր ԱԺ պատգամավոր, 1–ին ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ռոբերտ Սարգսյանի քարոզարշավը։

Մարդ, ով նախկին խորհրդարանում աչքի չի ընկել ելույթների ակտիվությամբ, սակայն արված գործով առանձնացել է: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա կոտրեց բոլոր կարծրատիպերն ու հանդես եկավ նորովի՝ բակային ու դահլիճային հանդիպումներով, բնակիչների հետ ակտիվ խոսք ու զրույցով, բազմաթիվ հարցազրույցներով, միևնույն ժամանակ՝ զուսպ ու հավասարակշռված պահվածքով՝ մրցակիցներին առանց սևացնելու ու քարկոծելու:

Քարոզարշավի նախավերջին օրը հինգշաբթի էր, օր, որը 5 տարի շարունակ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի համար եղել է քաղաքացիների ընդունելության օր։ Ու ավանդույթը չխախտվեց անգամ քարոզարշավի ժամանակ։ Հեռու ամպագոռգոռ հայտարարություններից ու հռետորաբանությունից, զերծ մնալով ճոխ ուղերձներից, Սարգսյանը շարունակեց աշխատել իր բնականոն ռեժիմով՝ ընդունելով քաղաքացիներին ու լսելով նրանց խնդիրները։ Այսպես կարելի էր բնորոշել նաև Սարգսյանի ամբողջ քարոզարշավը, որի ընթացքում թեկնածուն զերծ մնաց բեմահարթակներից ու արհեստական հռետորաբանությունից, շրջեց ընտրատեղամասում, ծանոթացավ առկա խնդիրներին և վերջապես ուղղակի շփվեց քաղաքացիների հետ։

Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ նշված քայլերը ինչ–որ առումով պայմանավորված չէին նույնիսկ քարոզարշավով, քանի որ իր գործունեության ամբողջ ընթացքում Ռոբերտ Սարգսյանը զբաղված էր եղել նույն բանով՝ առավել մոտ լինել քաղաքացիներին։ Սարգսյանի քարոզարշավի ամփոփումն էլ եղավ հայտարարված ֆեյսբուքյան ասուլիսը, որի ընթացքում Ռոբերտ Սարգսյանը պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերին հուզող բոլոր հարցերին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular