Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թեյի համաշխարհային օր, Էսպերանտո լեզվի համաշխարհային օր,  Ուկրաինա` Դատական աշխատողների օր, Հոլանդիա՝ Թագավորության օր, Ռուսաստան՝ Պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 –ծնվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1899 –ծնվել է հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ Գաբրիել Էլ-Ռեգիստան։

1915 –վախճանվել է հրապարակախոս Տիգրան Արփիարյանը։

1916– ծնվել է գրող, արձակագիր Վիգեն Խեչումյանը:

1918-հայ-վրացական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել անգլիական զորքերի ափհանում Փոթիում։

1924– ծնվել է ճանաչված երգիչ, հայ երգարվեստի երախտավոր Հովհաննես Բադալյանը:

1929– ծնվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը («Տժվժիկ»):

1934 –ծնվել է երկրաբան Հենրիխ Վարդանյանը։

1957 –ծնվել է լրագրող, պետական գործիչ Նիկոլայ Գրիգորյանը։

1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Կոստան Զարյանը։

1982– ստեղծվել է Երևանի Կամերային թատրոնը:

1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Դուկրոն հանդես է եկել 35 պատգամավորների անունից և պահանջել հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915 թվականի ցեղասպանությունը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը»։

2003-Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է մի բանաձև, որով դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

2005-Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում Հայաստանից բերված խաչքար է տեղադրվել։

2008- Երևանի Տերյան և Լալայանց  շենքերի բնակիչները երթ են կազմակերպել դեպի նախագահի նստավայր բողոքելով իրացման գոտում հայտնված իրենց շենքերի քանդման և դրանց տեղում «էլիտար» շենքեր կառուցելու որոշման դեմ: 

2012-ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու, որը գալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:

2012 –վախճանվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը։

2016-Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո ընդունել ու ճանապարհել է ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը:

2017-Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։

2019-վախճանվել է գործարար,  Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանը:

2021- ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 –ծնվել է  Հռոմի կայսր Ներոնը։

533 —Տիկամերոնի ճակատամարտում բյուզանդացի զորահրամանատար Վելիզարիայի բանակը ջախջախել է վանդալների թագավոր Գելիմերի բանակին, որի արդյունքում Աֆրիկայում գտնվող վանդալների պետությունը դադարել է գոյություն ունենալ։

944 —Բյուզանդիայի կայսր Ռոման 1-ինը գահընկեց է արվել որդիների կողմից, որի արդյունքում ծագել են ժողովրդական հուզումներ, որոնք դադարել են միայն Կոնստանտինին կայսր հայտարարելուց հետո։

1055 —Խալիֆ ալ-Կաինի համաձայնությամբ Բաղդադ են մտել Թորգուլ խանի թուրք-սելջուկական զորքերը։

1467– տեղի է ունեցել Բաի ճակատամարտը, որը մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1598 —Սանչխոե ամրոցի 20 հազար ճապոնացի զինվորներ գեներալ Սիմացու Յոսիհարայի ղեկավարությամբ նստել են 500 նավեր և ուղևորվել Կորեայում շրջափակվածներին օգնության։

1610 –ծնվել է ֆլամանդացի նկարիչ Դավիդ Կրտսեր Տենիրսը։

1675 –վախճանվել է բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերը։

1821 —հիմնադրվել է «Ֆրանսիական աշխարհագրական ընկերությունը»։

1840 —Նապոլեոն Բոնապարտի աճյունը հանդիսավորությամբ վերադարձվել է Փարիզ։

1852 –ծնվել է  ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Անտուան Անրի Բեքերելը։

1858 –ծնվել է  գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը։

1899– անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կոլենսոի ճակատամարտը:

1917-ԽՍՀՄ Կարմիր բանակում մտցվել է առաջին տարբերանշանը՝ կարմիր աստղը։

1924– ծնվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն:

1939  – կայացել է «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:

1958 –վախճանվել է ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Պաուլին։

1966 –վախճանվել է ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ Ուոլթ Դիսնեյը։

1966 —ֆրանսիայի Մեդոնյան աստղադիտարանում հայտնագործվել է Սատուրնի 10-րդ արբանյակ Յանուսը։

1972– ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվել է UNEP ծրագիրը։

1982 —բացվել է սահմանը բրիտանական գաղութ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև։

2000 —կանգնեցվել է Չերնոբիլյան ատոմակայանի 3-րդ էներգոբլոկը, որով իսկ այդ ատոմակայանը դադարել է լինել գործող։

2018 —Ուկրաինայում ստեղծվել է միավորված տեղական ուղղափառ եկեղեցի։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: Согомонян
Самое популярное