Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմանդոսի սենսացիոն հայտարարությունը. Պարզվում է, որ ապրիլից առաջ, մերոնոք իմացել են հարձակման մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը

– Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը:

– Ադրբեջանի քաղաքականությունն է` սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա: Նախ` որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի նրսում:

Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Երկրորդ` այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի: Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը` վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան:

Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին: Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել` ինչպես 20 րոպեում «ազատագրել» Ղարաբաղը: Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել: Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է:

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

– Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին: Կան նավթ մշակող ընկերություններ` մի քանի հարյուր հա մակերեսով: Նրանք նստած են նավթային տակառի վրա, որը մերոնք վաղուց կարող էինք հօդս ցնդեցնել: Բացի այդ, կան մեծ հիդրոկայաններ, որոնք մեր ատոմակայանից 6 անգամ ավելի հզոր են: Իսկ Հայաստանը նման մեծամասշտաբ օբյեկտներ չունի: Միայն Մեծամորի ատոմակայանն է, որը եթե խոցվի, առաջին տուժողներից մեկը կլինի Թուրքիան` քամին այդ ուղղությամբ է փչում: Ուրիշ ոչինչ չունենք: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է: Ու եթե Ադրբեջանը գնա մեծամասշտաբ ռազմական գործողությունների, մեր հիմնական և կարևոր կորուստը մեր մարդիկ են լինելու:

– Մի քանի օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց «Իսկանդեր» կիրառելու հնարավորության մասին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ լուրջ ագրեսիայի դեպքում մեր զինանոցում գտնվող բոլոր հնարավորությունները կօգտագործենք:

– Կարծում եմ` նման լուրջ զենք կիրառելու կարիք չի էլ լինի: Մեր տրամադրության տակ կան Точка–У հրթիռային համակարգեր, որոնք կհասնեն, ասենք, մինչև Մինգեչաուր կամ էլ նավթամուղ կամ գազամուղ` ու վերջ:

– Դա` եթե խոշորամասշտաբ պատերազմ լինի: Բայց հիմա Ադրբեջանը սահմանն է լարված պահում: Գնալով` ավելի մեծ տրամաչափի սպառազինություն է կիրառում: Մեր պատասխանը համարժե՞ք է:

– Ոչ, համարժեք չէ: Ես համարում եմ` ճիշտ չէ, որ մենք սպասում ենք ադրբեջանցիները հարձակվեն, հետո մենք պատասխան տանք: Այս քաղաքականությունն է բերել այս օրվան: Այն, ինչ հիմա Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանն ասում են, պետք է վաղուց արած լինեինք, դեռ տարիներ առաջ: Դա մեզ թույլ է տալիս նաև միջազգային իրավունքը: ՄԱԿ–ի 51–րդ հոդվածն ասում է` եթե հակառակորդը պատրաստվում է քեզ վրա հարձակվել, դու իրավունք ունես կանխարգելիչ հարված տալ: Բայց, չգիտես ինչու, մի այնպիսի անհոգություն ունենք…

Դրա համար էլ Ադրբեջանն այդքան լկտիացել է: Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև ապրիլյան պատերազմը մերոնք սահմանափակված էին իրենց պատասխան գործողություններում: Հիմա իրադարձությունների նժարը մի փոքր դեպի մեզ է փոխվել: Քարոզչական առումով իրավիճակը մեր հանդեպ ավելի բարեհաճ է: Բայց այդ հանգամանքից օգտվելու համար պետք է փող ներդնել, պետք է լուրջ մասնագետներ ունենալ, պետք է հարցը գրագետ ձևով դնել:

Բայց չկա մի երկիր, որ այդ հարցում մեզ աջակցի: Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը քարոզչական դաշտում այդքան լավ աշխատում: Որովհետև նրա կողքին է Թուրքիան, մասնագետներ են գալիս Իսրայելից, հարկ է լինում` այլ երկներից էլ են հրավիրում: Հետո ասում ենք` սա են անում, նա են անում, Սաֆարովին հերոս են դարձնում: Հիմա էլ Մեհրիբանին փոխնախագահ է նշանակում: Ի դեպ, այս առիթով Ադրբեջանում շատերը Ալիևին կատակով խորհուրդ են տալիս զոքանչին էլ պաշտպանության նախարար նշանակել:

– Իսկ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ բարեհաճ փոփոխությունները:

– Չգիտեմ` չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ… Մյուս կողմից էլ, սակայն, նոր պաշտպանության նախարարի մտածողությունը, մոտեցումները մեր պաշտպանունակության վերաբերյալ ճիշտ են: Հիմա սահմանն ամրացվում է, առաջնագիծը հագեցվում է: Նա քիչ խոսում է, բայց շատ գործում է:

–Դա ապրիլի՞ց քաղած դասերն են:

Մի քանի օր առաջ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի մեր զինվորները վառելիք չունեին, բենզինի հետ կերոսին է խառնած եղել:

– Իրականում ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից նախօրոք նախապատրաստվել է: Մինչև հարձակվելը նրանք վարժանքներ են արել, սովորել են: Այդ մասին ամերիկացիները գիտեին: Եթե նրանք գիտեին, ուրեմն հաստատ մերոնք էլ են իմացել: Այդ տեղեկությունները մեզ փոխանցվել են: Մեր հետախուզությունն իմացել է: Իմացել է` ուր և ինչպես են հարձակվելու: Բայց ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին:

Ո՞վ ինչ–որ բան արեց: Ոչ ոք: Ու այնպես էր, որ մեր զինվորը կռվում էր ոչ թե նրանց զինվորի դեմ, այլ մեր զինվորը կռվում էր հատուկ խմբի դեմ, որի կազմում եղել են հրետանավորներ, կապավորներ, «սև գայլեր», ավիացիա, այսինքն` հատուկ խումբ, որը պատրաստվել էր անակնկալ հարված հասցնել:

Ապրիլյան պատերազմը չի բացահայտվում, ինչպես մեր երկրում տեղի ունեցած ցանկացած այլ իրադարձություն: Գիտենք կտորներով, հատվածական, բայց ամբողջ պատկերը չի երևում: Դրա համար էլ վարչապետը կարող է նման բան ասել, մեկ ուրիշն էլ մի այլ բան կարող է ասել:


Աղբյուրը` «Փաստ» օրաթերթ

Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
Ամենադիտված