ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ֆինլանդիա՝ Անկախության օր, Ադրբեջան՝ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատողների օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 –վախճանվել է  Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։
1918- ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:
1956– վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։
1958- Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձորի։
1970 - վախճանվել է   բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:
1985 - վախճանվել է   արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:
2002 - վախճանվել է   քանդակագործ Ռուզան  Քյուրքչյանը:
2008-Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2011-Սամվել Նիկոյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:
2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
2018-«Ինտերպոլի» աջակցությամբ Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, ով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1185 —վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին էնրիկեշը: 
1534– հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։
1741 —Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:
1771 —վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին, որը հանդիսանում է պաթանատոմիայի հիմնադիրը:
1778– ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է՝ կոչվում գազային օրենքներից մեկը:
1779-վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:
1855- վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը, որը հանդիսանում է Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:
1865– ԱՄՆ-ում  սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։
1892 –վախճանվել է ինժիներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը, որը հանդիսանում է  Siemens AG ընկերության հիմնադիրը:
1912 —եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:
1917-ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:
1917– Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2 000 մարդ։
1922– Իռլանդիան անկախացել է  Միացյալ Թագավորությունից։
1989 —տեղի ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը և վիրավորվել են 14-ը:
1991-կազմավորվել են Ուկրաինայի Զինված ուժերը:
1997 Ռուսաստանի օդուժի ռազմա-տրանսպորտային  Ан-124 ինքնաթիռն Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել են 72 մարդ:
2000 —հայտնագործվել է պարբերական աղուսյակի 116 ատոմային համարով էլեմենտը՝ Լիվերմորին:
2017 —վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:
2000 —հայտնաբերվել է 116 ատոմային համարով քիմիական էլեմենտը՝ Լիվերմորիումը: 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular