ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ. Շառլ Ազնավուր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Այս մասին Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ո՞ւմ է դա ձեռնտու:
Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ… Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կպչում են «ցեղասպանություն» տերմինից, որը հերքում է Թուրքիան… Հայաստանը լուրջ վտանգի մեջ է գտնվում, իսկ մարդիկ դեռևս կպչում են «ցեղասպանություն» բառին: Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Ու՞ր են բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ այս մտքերի համար: Ի՞նչ են անում նրանք Հայաստանին օգնելու համար»,- հայտարարել է Ազնավուրը:
Շանսոնյեն ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ ու քիչ բան է հասկանում այդ ամենից, սակայն կարծում է, որ «դժբախտ երկրից մնացել է միայն փոքրիկ մի կտոր, որը երկրորդ անգամ է մահանում»: «Ես ցանկանում եմ, որ Հայաստանում ինչ-որ մի բան իմ ժողովրդի համար արվի, ժողովրդի, որը հետզհետե մահանում է: Ինչքան են նրանք մնացել: Ինձ ասում են` 2.3 միլիոն, իշխանությունները պնդում են, որ 3.6 միլիոն, սակայն դա սուտ է: Կարճ ժամանակ անց այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, այնուհետև 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ո՞ւմ վրա ենք մենք հույս դնելու մեր երկրի բարեկեցության համար, չինացիների՞: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ հարցադրի ինքն իրեն, թե ինչ է նա անում իր պապերի հողի համար, և կհասկանա, որ ոչինչ»,- ասել է նա:

Ազնավուրն ընդգծել է, որ իրեն բացարձակ չի հուզում, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը, նա պարզապես ցանկանում է բաց սահմաններ, որպեսզի երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել: «Ես մշտապես լավ եմ խոսում թուրքերի մասին: Ես նրանց հետաքրքիր ժողովուրդ եմ համարում: Չկա հայկական ծագմամբ Թուրքիայի բնակիչ, ով չսիրի թուրքերին: Հնարավոր է, նրանց դուր չի գալիս հարաբերությունները, քաղաքականությունը, սակայն ոչ ժողովուրդը»,- հավելել է համաշխարհային հանրաճանաչություն վայելող երգիչը: Այն հարցին, թե արդյոք Ազնավուրը կարծում է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում առկա համակարգն է, Շառլը պատասխանել է. «Իհարկե, ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզ պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Բանը հասել է նրան, որ ֆերմերները սովից մահանում են սեփական հողերի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, այլ ելք չկա: Ցանկանում եք մաֆիոզ լինել, գնացե´ք ու մաֆիա ստեղծեք այլ երկրում: Շատ երկրներ ամեն ինչ ընդունում են: Սակայն մաֆիա մի´ ստեղծեք ձեր տանը, սեփական ժողովրդի վրա»:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ դիվանագետն ասել է. «Պարզապես անհրաժեշտ է անկեղծ լինել: Մի՞թե Ղարաբաղը պատկանել է ադրբեջանցիներին նախքան Ստալինի կողմից այն իրենց նվիրելը: Մյուս կողմից մի՞թե Ղարաբաղը Հայաստան է: Ո´չ, դա ինքնիշխան պետություն է: Պետք է ընդունել, որ Ղարաբաղն առանձին երկիր է, ինչպես` Ադրբեջանն ու Հայաստանը»:
Աղբյուրը՝ Armlur.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular