Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մեքսիկա՝ Արհեստավորի օր, Ռուսաստան՝ Ծրագրավորողի օր, Տոնգա՝ Պետականության հաստատման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1738 –ծնվել է պատմաբան Միքայել Չամչյանը:

1827 - ծնվել է գրականության պատմաբան, մատենագետ, թարգմանիչ Գարեգին Զարբհանալյանը:

1853-Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորել է Դերբենդ։

1914 - վախճանվել է քուրդ բանաստեծ, թարգմանիչ Խաչիկ Մուրադովը:

1918 –անհաջողությամբ է ավարտվելԶորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավը:

1920-Սարգիս Կասյանի գլխավորությամբ Երևան է մտել Հայ հեղկոմը և Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։

1932 —ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, ըստ որի արգելվել է պարենային կտրոններ տալ պորտաբույծներին և պարազիտներին:

1967 - վախճանվել է   բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:

1987– վախճանվել է ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր, կինոյում մի շարք նորարարությունների հեղինակ Ռուբեն Մամուլյանը:

2001- կայացել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջին համագումարը:

2003- հայկական պատմաբանները և հնէաբանները պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին ադրբեջանցիների կողմից շարունակվող Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:

2005 - վախճանվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը:

2006-Ջիվան Գասպարյանը Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ երկժամանոց համերգ է տվել Մոսկվայի Կրեմլի պետական պալատի լեփ-լեցուն դահլիճում:

2007- նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը ձևավորել են «Լեգիտիմ նախագահ - 2008» շարժումը:

– վախճանվել է օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանը:

2008- Նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում միասին բացել են մոտ 8,5 միլիարդ դրամ արժողությամբ նորակառույց Խանջյան-Հերացի ավտոմայրուղին:

2014-Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ պայմանագիրը՝ կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը։

2018 -Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական ՍՈւ-25  օդանավ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են:

2019-500 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը։ Նույն քրեական գործով մեղադրանք էառաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

34 —ծնվել է հռոմեացի սատիրիկ-բանաստեղծ Աբլ Ֆլակկը:

1131 —վախճանվել է պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս և փիլիսոփա Օմար Խայամը:

1534- Թուրքական զորքերը  գրավել են Բաղդադ քաղաքը:

1574 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Հենրիխ Իոհախիմ ֆոն Ռետիկը, որը հանդիսացել է Կոպեռնիկոսի միակ աշակերտը և նրա տեսության քարոզիչը:

1642 —վախճանվել է ֆրանսիացի ազնվական, պետական գործիչ, «Կարմիր կարդինալ» մականունը ստացած Արման Ժան Դյու Պլեսսին՝ Հերցոգ դե Ռիշելյեն:

1676– տեղի է ունեցել Լունդեի ճակատամարտը, որը դանիա-շվեդական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1798 –վախճանվել է  իտալացի բնագետ Լուիջի Գալվանին:

1791- Լույս է տեսել «The Observer»-ը՝ առաջին կիրակնօրյա թերթը:

1875– ծնվել է ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն:

1892 —ծնվել է Իսպանիայի դիկտատոր, գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոն:

1909– հիմնվել է տափօղակով հոկեյի ամենահին ակումբը` «Մոնրեալ Կանադիենս»-ը:

1912 —Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան և Չեռնոգորիան հաշտության պայմանագիր են կնքել Թուրքիայի հետ, որով էլ ավարտվել է երկու ամիս շարունակված Առաջին Բալկանյան պատերազմը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  ԱՄՆ-ը սկսել է ռմբակոծել Իտալիան:

1946 —մոսկովյան  «Փոքրածավալ ավտոմեքենաների գործարանում» արտադրվել է առաջին մարդատար ավտոմեքենան՝  «Մոսկվիչ-400»-ը:

1963– ծնվել է ուկրաինացի ձողացատկորդ, օլիմպիական խաղերի և աշխարհի հնգակի չեմպիոն, 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ Սերգեյ Բուբկան:

1969– ծնվել է ամերիկացի ռեփեր Ջեյ Զինը:

1973- «Պիոներ 10» տիեզերական հրթիռը հասել է Յուպիտեր մոլորակին:

1976 —դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 7-րդ անգամ ամուսնացել է:

1977 - Ժան Բեդել Բոկասսան իրեն կայսր է հռչակել Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում:

1982 - Չինաստանը ընդունել է սահմանադրությունը:

2005 — փլվել է  ռուսական Չուսով քաղաքի  «Դելֆին» լողավազանը, որի հետևանքով զոհվել է 14 մարդ՝ որից 10-ը երեխաներ:

2009 - վախճանվել է  խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը:

2020 —վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս Նարինդեր Սինկխ Կապանին, որը հանդիսանում է օպտիկաթելային տեխնոլոգիայի հիմնադիրներից մեկը:

Կ. Խաչիկյան

Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Ամենադիտված