ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը

ՍՊՈՐՏ

Հայ ֆուտբոլիստ, «Պարի Նիժնի Նովգորոդ» ռուսական ակումբի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է թիմից հեռանալու մասին լուրերի մասին։

«Ես կարդո՞ւմ եմ լուրեր: Ո՛չ: Շա՞տ են խոսում իմ հեռանալու մասին։ Դա ինձ վրա ոչ մի ճնշում չի գործադրում: Ես ապրում եմ պահով, մինչև տարեվերջ ունենք երկու կարևոր խաղ։ Պետք է տալ ամեն ինչ և ստանալ առավելագույնը: Պարզապես մտածում եմ այս մասին: Պետք է տարին ավարտենք լավ տրամադրությամբ»,- Սեւիկյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է ֆրանսիական «Նանտը», որը կարող է ֆուտբոլիստին գնել 3,5 միլիոն եվրոյով:

Ռուսական ԲԿՄԱ-ն և Կրասնոդարը նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում, սակայն նրանց համար գինը կկազմի 5,5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular