Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

ՍՊՈՐՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է Նոել Միքայելյանին վերջին հաջողության առթիվ և հետագա հաջողություններ մաղթել նրան. «Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի պատիվը մշտապես բարձր պահելու և ներդրած ջանքերի համար: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ մեր երկիրն ավելի հեղինակավոր դարձնելու համար: Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունեք, որոնք հետևում են Ձեր մրցելույթներին և ուրախանում արձանագրված հաջողություններով»:

WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում մեր երկրի տեղն աշխարհի սպորտային քարտեզում ամրագրելու ուղղությամբ:

«Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի: Մենք պետք է դուրս չմնանք աշխարհի սպորտային քարտեզից, հակառակը՝ դրանում ունենանք մեր հստակ տեղը՝ Հայաստանում պարբերաբար անցկացնելով բարձրակարգ մրցումներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանն արդեն աշխարհի ու Եվրոպայի 6 առաջնություններ է անցկացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ և սամբո մարզաձևերից: Կարեն Գիլոյանը չի բացառել Հայաստանում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ հյուրընկալելու հնարավորությունը:

Անդրադառնալով Մայամիում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտին՝ Նոել Միքայելյանը տեղեկացրել է՝ 2 տարի պրոֆեսիոնալ ռինգ դուրս չէր եկել. «Տևական ժամանակ բանակցում էինք WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնելու շուրջ: Վերջին անգամ WBC Silver գոտու համար էի մենամարտել ու հաղթել: WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտս շատ կարևոր էր, իսկ մրցակիցս՝ Կոնգոյի ներկայացուցիչը, բավականին ուժեղ մարզիկ. նա 3 տարի չեմպիոն է եղել: Արդյունքում՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս»:

Նոել Միքայելյանը ծնվել է Հայաստանում, մեծացել է Գերմանիայում, իսկ այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Միքայելյանը WBO երիտասարդական ու WBO International վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է:

Ընդ որում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է 21 տարեկանում, երբ համալսարանում որոշել է կիսատ թողնել իրավաբանական կրթությունը, քանի որ միշտ երազել է սպորտային կարիերա ստեղծելու մասին: Այս ընթացքում անցկացրել է 28 մենամարտ և տարել 26 հաղթանակ: 33-ամյա բռնցքամարտիկը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո և ընդգծում՝ դա իր համար մեծ պատիվ է:

«Շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Յուրաքանչյուրս մեր ասպարեզում պետք է փորձենք լավ հետք թողնել՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում, որպեսզի հետագայում օրինակ լինենք նոր սերնդի համար: Ամեն կերպ ցանկանում եմ օգնել Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: Նաև բարեգործական նախաձեռնությունների եմ մասնակցում ու շատ ուրախ եմ, որ կարողանում եմ որոշակի ներդրում ունենալ նաև իմ հայրենիքի զարգացման գործում»,- եզրափակել է Նոել Միքայելյանը:

Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
Ամենադիտված