ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում

ՍՊՈՐՏ

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Օրեր առաջ էլ Թբիլիսիում անցկացվել է խոցասուսեր զենքաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Ալիկ Նավասարդյանը, որը 188 մարզիկների պայքարում զբաղեցրել է 50-րդ տեղը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular