ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ընտանիքի հայրը, մայրը և 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Նիգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ, 44-ամյա Գերասիմ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 30 ԼԼ 109 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Օհանյանի վարած Opel մակնիշի 34 FՍ 558 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ն. Օհանյանն ու նրա ուղևորներ՝ 26-ամյա Ռիտա Ավագյանը, 5-ամյա Արման Օհանյանը և 3-ամյա Կարեն Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Երևան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ 

Շարունակությունն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular