ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 21-ը

ՍՊՈՐՏ

Եվրո-2024-ի որակավորման փուլի ավարտից հետո հայտնի է դարձել եզրափակիչ մրցաշարում իրենց տեղն ապահոված 21 հավաքական։

Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը տանտերերից բացի, կմասնակցեն Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Խորվաթիայի, Շոտլանդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Դանիայի, Ալբանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Թուրքիայի հավաքականները։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու է 24 հավաքական։ Հաջորդ տարվա մարտին մնացած 3 ուղեգրի համար կպայքարեն Ազգերի լիգայից Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հնարավորություն ստացած թիմերը։

Վիճակահանության զամբյուղները

Առաջին զամբյուղ․ Գերմանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա։

Երկրորդ զամբյուղ․ Հունգարիա, Թուրքիա, Ռումինիա, Դանիա, Ալբանիա, Ավստրիա։

Երրորդ զամբյուղ․ Նիդերլանդներ, Շոտլանդիա, Խորվաթիա, Սլովենիա, Սլովակիա, Չեխիա։

Չորրորդ զամբյուղ․ Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, փլեյ-օֆֆ A, փլեյ-օֆֆ B, փլեյ-օֆֆ C։

Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular