ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանն իրագործեց Անիի անհավատալի երազանքը․․․ (Ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլորը չէ, որ ուղղակի կարող են իրենց ու իրենց երազանքի շուրջ հավաքել մարդկանց: Բոլորը չէ, որ կարող են իրենց երազանքով վարակել շրջապատին, ստիպել հավատալ ու սպասել դիմացինի երազանքի իրականացմանը: Իսկ Անին կարող է: Անին նման չէ մեզ, Անին հավատում է, սպասում…

Եվ միշտ էլ գալիս է այն օրը, երբ նրա երազանքն իրականանում է: Ահա և Անիի երազանքը՝ ընդամենը մի նկար. նկար Henrikh Mkhitaryanի հետ։

Այնքան պարզ ու հասարակ: Եվ այդքանն էլ է բավական երջանիկ լինելու համար: Ընդամենը մի նկար, և Անին ցույց է տալիս և սովորեցնում, թե ինչպես երազել: 

Երազանքը երբեմն այն կրողից ավելի ուժեղ է լինում, այն հայտնվում է, որ իր «տիրոջն» ավելի ուժեղ դարձնի: Ցանկացած խելագար երազանք իրականանալի է, միայն թե կարևոր է, որ կողքիդ լինեն մարդիկ, ովքեր կհավատան քեզ, քո խենթությանը, ովքեր քեզ չեն կապի սոցիալական կապանքներով ու տաբուներով, ովքեր պարզապես չեն կոտրի քեզ քո երազանքի հետ մեկտեղ: 

Ուզո՞ւմ եք սովորել իրականացնել երազանքները: Դիմե՛ք Անիին:

Բոլորը չէ, որ ուղղակի կարող են իրենց ու իրենց երազանքի շուրջ հավաքել մարդկանց: Բոլորը չէ, որ կարող են իրենց երազանքով վարակել շրջապատին, ստիպել հավատալ ու սպասել դիմացինի երազանքի իրականացմանը:

Իսկ Անին կարող է:

 
 
 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular