ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ Երեւանում. վարորդը դիմել է փախուստի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանում, այսօր՝ մարտի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։20-ի սահմաններում Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի 77/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Սամվել Ասլամազյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 03։30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածն աշխատում էր «ՄԵՆ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular