ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլիենտը նյարդայնանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈւՐԵՐ.com-ը գրում է.

«Հետեւում էի Արամ Զավենի Սարգսյանի հիստերիկ ելույթին։ Անկեղծորեն խղճացի հավաքված այն 10-15 հոգուն, ովքեր ականատես եղան փալասի կարգավիճակում հայտնված տղամարդու շոուին»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լուիզա Սարգսյանը:

«Հոգեբուժության մեջ «տղամարդու հիստերիան» շիզոֆրենիայի առաջին քայլն է։ Այսօր մենք ականատես եղանք առաջին այդ քայլին։ Ցավում եմ մեր այն հայրենակիցներին համար, ովքեր քարոզարշավի այս օրերին պարտադրված են դառնալ հանդիսատես սեփական թուլությունից եւ անզորությունից չարացած տղամարդու հիստերայի տեսարաններին։

Արամ Սարգսյան, հասկանում եմ, Գագիկ Ծառուկյանը խառնել է ձեր ու ձեր տերերի գծած սցենարը, որտեղ դուք իշխանության ծոցից ելած ընդդիմություն պիտի խաղայիք։

Հասկանում եմ, որ ձեր բոլոր երկնագույն երազանքները փշրվել են։

Սակայն, մոտալուտ պարտությունն անգամ պետք է ընդունել տղամարդկորեն, Արամ Զավենի Սարգսյան։ Եթե, իհարկե, տղամարդկություն հասկացությունը ձեզ ինչ-որ բան դեռ ասում է»,- իր խոսքը եզրափակեց Լուիզա Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular