ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակի հասնելու միակ բաղադրատոմսը նպատակասլացությունն ու աշխատասիրությունն է. Ռոբերտ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ճամփորդ» շաբաթաթերթի 7 հարց խորագրի հյուրն է ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն) «Հանրապետական» կուսակցության ռեյտինգային պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը։

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: 

– Այլ երկրներում ու մշակույթներում բազմաթիվ են լավ օրինակները, որոնք կարելի է «հայաֆիկացնել»։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ մեր մշակույթը ամենահարուստներից մեկն է աշխարհում։ Մեր ազգն ունի ամենակարևոր արժեքներից մեկը՝ ամուր ընտանիք կազմելու ունակությունը, որը պետք է պահպանենք ու փոխանցենք  գալիք սերունդներին։

– Ձեր կարծիքով  որո՞նք են Երևանում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները։ 

– Բոլոր քաղաքներն էլ ունեն մանր ու խոշոր բազում խնդիրներ։ Այս պահին կարող եմ նշել հասարակական տրանսպորտի խնդիրը, որի լուծման ուղղությամբ քաղաքապետարանն արդեն համապատասխան գործնական քայլեր է իրականացնում։ Սպասենք արդյունքներին։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը։

– Ես վստահ եմ, որ բոլորն էլ ցանկանում են ապրել հենց իրենց հայրենիքում։ Իմ կարծիքով հայրենադարձության համար հիմք կարող է լինել տնտեսության ակտիվ զարգացումը, որին էլ միտված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված զարգացման ծրագիրն ու տեսլականը։ Պետք է մեր վաղվա օրվա հանդեպ լինենք լավատես և համախմբված գործենք` հանուն մեր երկրի առաջընթացի։

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:

– Մեր հայրենիքն ունեցել է բազմաթիվ նշանակալի ու լուսավոր դեմքեր։ Այս պահին նշեմ Տիգրան Մեծին, Գարեգին Նժդեհին, Անդրանիկ Օզանյանին։

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:

–  Ինչքան էլ ուզենանք որևէ պատմական իրադարձություն փոխել, այն արդեն տեղի է ունեցել, մեզ մնում է դասեր քաղել մեր պատմությունից և չկրկնել անցյալի սխալները։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել։

– Զարմանալու առիթներ օրվա ընթացքում շատ են լինում, չէ որ կյանքն անկանխատեսելի է և հենց դրանով է հետաքրքիր։

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:

– Միակ բաղադրատոմսը նպատակասլացությունն ու աշխատասիրությունն է։ Այն, ինչ ձեռնարկում ես, պետք է ավարտին հասցնես՝ հետևողականորեն հաղթահարելով ճանապարհին հանդիպած դժվարությունները։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular