ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամելիա Մաթևոսյանը Մոսկվայի գեղարվեստական մարմնամարզության բաց մրցաշարի հաղթողների ցանկում է

ՍՊՈՐՏ

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հավաքականի անդամ, սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի հնգակի չեմպիոն Եվգենիա Լևանովայի մրցանակների համար գեղարվեստական մարմնամարզության «Եվգենիա» բաց մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 200 մարմնամարզիկներ ՌԴ-ից և ԱՊՀ երկրներից:

Մրցաշարի հաղթողների թվում է նաև հայազգի 8-ամյա Ամելիա Մաթևոսյանը: Պատանի մարմնամարզիկը 2 մեդալ է նվաճել 1-ին տեղի համար:

ՀՀ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան մրցաշարին ներկայացել էր նաև այլ մարզիկներով, որոնք ընդհանուր առմամբ իրենց հետ բերել էին 12 մեդալ առաջին տեղի համար, 4 մեդալ 2-րդի համար և 3 մեդալ 3-րդ տեղի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular