Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք բոլորն արհամարհում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հորմոնալ հավասարակշռության պահպանումը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չի մտածում սրա մասին։

Ինչի համար են պատասխանատու հորմոնները։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները, այդ թվում՝

• աճ և զարգացում
• նյութափոխանակություն
• սեքսուալ կարողություններ
• հիշողություն և տրամադրություն
• մարմնի ջերմաստիճան։

Ընդհանուր առմամբ, առողջ լինելու համար անհրաժեշտ է պահպանել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, որը, ցավոք սրտի, խանգարել շատ հեշտ է։ Իսկ հետո հեշտ է նաև չհասկանալը, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ։ Հորմոնալ անհավասարակշռության այս 9 նշանները կօգնեն ձեզ հասկանալ, որ օրգանիզմը խնդիրներ ունի։

1. Քաշի կայուն ավելացում։ Եթե քաշի ավելացման խնդիրներ ունեք, դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ սխալ եք սնվում և քիչ եք շարժվում։ Ցավոք սրտի, խնդրի մեղավորը կարող է լինել նաև հորմոնալ անհավասարակշռությունը։ Կորտիզոլ հորմոնի արտադրության խանգարման հետևանքով կարող եք արագ քաշ հավաքել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է «թունավոր ճարպի» կուտակմանը։ Սա ոչ միայն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլև ստիպում է օրգանիզմին մեծ քանակով ինսուլին արտադրել։ Սա ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վրա։ Արդյունքում՝ ցանկանում եք ավելի ու ավելի շատ ուտել։

2. Խնդիրներ լիբիդոյի հետ։ Սա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Սեռական հակումը վերահսկում են անդրոգենները։ Այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է նրան, որ սեռական հարաբերությունը գրեթե դադարում է հետաքրքրել մեզ։

3. Քրոնիկական հոգնածություն։ Սա կարող է հորմոնալ անհավասարակշռության առաջին նշաններից մեկը լինել՝ հատկապես այն դեպքում, եթե լավ եք քնում և հոգնածության զգացում ունենում եք հատկապես առավոտյան ժամերին։ Եթե քրոնիկական հոգնածության զգացումն անընդհատ ուղեկցում է ձեզ, ստուգեք վահանաձև գեղձի առողջությունը։ Այս վիճակի ամենամեծ պատճառը կարող է հիպոթերիոզը լինել։

4. Վատ տրամադրություն։ Վատ տրամադրությունը, գրգռվածությունը, անհանգստությունն ու նույնիսկ դեպրեսիան կարող են վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պատճառ լինել։ Հնարավոր է՝ հիպոթերիոզ ունեք։ Եթե դեպրեսիայի համար չկան օբյեկտիվ պատճառներ, դիմեք բժշկի օգնությանը։

5. Անքնություն և ընդհատվող քուն։ Եթե երկար չեք կարողանում քնել, իսկ հետո արթնանում եք գիշերային ժամերին, սա կարող է հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։ Անքնությունն ավելի է սրում այս խնդիրները, և ստացվում է փակ շրջան։ Խնդիրն այն է, որ քնի պակասը հանգեցնում է միանգամից 10 հորմոնների արտադրության խանգարում։ Այդ հորմոնները կարգավորում են ախորժակը, սրտի, հոգեկան, ինչպես նաև ռեպրոդուկտիվ օրգանների առողջությունը։

6. Առատ քրտնարտադրություն։ Սա հորմոնալ անհավասարակշռության ևս մեկ նշան է։ Եթե խնդիրն առաջանում է նաև գիշերային ժամերին, ապա մտածելու առիթ ունեք։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է սերոտոնինի անբավարար քանակի հետ։ Բացի այլ գործառույթներից՝ այս հորմոնը կարգավորում է նաև տրամադրությունը, անվտանգության և պաշտպանվածության զգացումը։ Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։

7. Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Եթե օրգանիզմի նյութափոխանակության համակարգի խնդիրներ ունեք, ապա մեծ է հավանականությունը, որ խախտվել է 3 կարևոր հորմոնների մակարդակը։ Այդ հորմոններն օգնում են օրգանիզմին սնունդը վերածել մանր մոլեկուլների և ներծծել դրանք։

8. Քաղցր ուտելու անհագ ցանկություն։ Սա ևս կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդրի հետևանք և հիպոթերիոզի առաջին նշաններից մեկը լինել։ Սա կարող է նաև մակերիկամների գերծանրաբեռնվածության հետևանք լինել։ Եթե դրանք մեծ քանակով կորտիզոլ և ադրենալին են արտադրում, մշտապես քաղցր ուտելու անհագ ցանկություն կունենաք։

9. Մազաթափություն։ Ընդունված է համարել, որ ճաղատությունը կամ մազաթափությունը, որպես կանոն, տեստոստերոնի անբավարար քանակի հետևանք է։ Այժմ բժիշկները նշում են, որ խնդիրը հորմոններն են, որոնց անբավարար քանակը հանգեցնում է մազերի հետ կապված խնդիրների։

Հիշեք, որ այս խնդիրներից խուսափելու համար պահանջվում է նախ՝ շտկել սննդակարգը։ Բուսական ծագման սնունդը պետք է գերակայի սննդակարգում, իսկ սննդակարգը պետք է բազմազան լինի և բաղկացած առողջ մթերքից։

Աղբյուրը՝ zanimatelno.com

1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը ( 19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)
Ամենադիտված