ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հայտնիներ, որոնք ամուսնացել են մի քանի անգամ (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Style.news.am-ը գրում է.

Սովորաբար երջանկությունը գալիս է ամենանպատեհ ժամին, երբ չես սպասում կամ երբ, թվում է, արդեն գտել ես այն, ինչ քեզ պետք է: Բայց Աստծո գործերն անքննելի են, եւ միակ բանը, ինչը մնում է անել, գնալ ընդառաջ երջանկությանը: Այս հայտնի մարդիկ այդպես էլ վարվել են: Նրանցից ոմանք գտել են իրենց իրական սերը, երբ դեռ ամուսնացած էին, մյուսները՝ ամուսնալուծությունից հետո:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնիների, որոնք ընտանիք են կազմել մի քանի անգամ:

Հրանտ Թոխատյան

Հայտնի դերասանն ամուսնացել է երեք անգամ: Ներկայում նրա կինը Լուիզա Ներսիսյանն է, որից դուստր ունի:

Սոֆի Դեւոյան

Պարուհին եւ դերասանուհին ամուսնացած է եղել հայտնի գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հետ, որն այժմ Լուիզա Ղամբարյանի ամուսինն է: Դեւոյանը գտավ իր երկրորդ սերն ավելի մեծ տարիքում:

Հայկո

Երգիչ Հայկոն ամուսնացած է եղել Հասմիկ Կարապետյանի հետ: Ամուսնալուծվելուց երկար տարիներ անց նա իր սերը գտավ Անահիտ Սիմոնյանի գրկում:

Բարեբախտաբար, Հասմիկ Կարապետյանը նույնպես ամուսնացավ երկրորդ անգամ:

Խորեն Լեւոնյան

Դերասանն ամուսնացած է եղել պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ: Սակայն ամուսնալուծվելով նրանից՝ իր կյանքը կապեց դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ:

Ստեփան Ղամբարյան

Նրա առաջին կինը նույնպես պարուհի է: Այժմ դերասանն ամուսնացած է Անի Ամիրյանի հետ, որից դուստր ունի:

Սարգիս Գրիգորյան

Երկար ժամանակ ոչ ոք չգիտեր, որ Մանոն դերասանի երկրորդ կինն է: Առաջին կնոջից նա դուստր ունի:

Գեւորգ Մանուկյան

Դերասան Գեւորգ Մանուկյանն առաջին կնոջից դուստր ունի, բայց դա նրան չխանգարեց բաժանվել կնոջից եւ ամուսնանալ երկրորդ անգամ:

Նարեկ Բավեյան

 

Առաջին անհաջող ամուսնությունից հետո երգիչը գտավ իր սերը պարուհի Քրիստինեի գրկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular