ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լսում էի երկրպագուների ձայները և ուժ էի գտնում իմ մեջ. Բորիս Շատվերյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով, հայտննում է Armsport.am-ը։

«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այստեղ էին ու աջակցում էին մեզ: Երրորդ գոտեմարտի ժամանակ թուլանում էի, բայց լսելով ձեր ձայները՝ ուժ էի գտնում իմ մեջ, դա անբացատրելի էր: Երևի տակտիկական սխալները խանգարեցին, առաջին մեղավորը ես եմ: Խոստանում եմ՝ կշտկեմ բոլոր սխալներն ու Հայաստանի պատիվը կշարունակեմ բարձր պահել»,-ասել է հայազգի մարզիկը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular