ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր բավարարվեցի բրոնզով․ Արցախցի Վահագն Չալյան

ՍՊՈՐՏ

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մեդալակիր ունեցավ: Նրանցից մեկն արցախցի Վահագն Չալյանն էր, որ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Պարգևատրումից հետո Չալյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Աշխարհի առաջնությունը տարվա կարևորագույն ու բարդ մրցաշարն է: Գոհ եմ բոլոր ելույթներիցս: Կիսաեզրափակչում կարող էի հաղթել մրցակցին, այս տարի արդեն նրան հաղթելու փորձ ունեցել եմ, բայց այս անգամ չստացվեց: Բավականին բարդ վիճակահանություն էր, բոլոր մրցակիցները դժվար էին: Այսօր բավարարվեցի բրոնզով:

Երկրպագուների աջակցությունը հիանալի էր: Մթնոլորտն աննկարագրելի էր, ու շատ էր օգնում մեզ: Սեփական հարկի տակ՝ նման աջակցությամբ, կարելի է ասել՝ արդեն մի քանի միավորով առավել ես մրցակիցներից»,- Վահագն Չալյանի խոսքերն է մեջբերել armsport.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular