ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրասնոդարի ֆիլհարմոնիկում տեղի կունենա «The Voice» մրցույթի հայազգի մասնակից Ջուլիա Թավրիզյանի համերգը

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Կրասնոդարի Գ. Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայում նոյեմբերի 17-ին ժամը 19:00-ին տեղի կունենա «The Voice» մրցույթի հայ մասնակից Ջուլիա Թավրիզյանի՝ «Սիրո ժամանակը» խորագիրը կրող համերգը՝ պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Միխայիլ Գոտլիբ):

Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքը։

Համերգային ծրագրում ներառված են մեներգեր և դուետներ: Ելույթ կունենան նաև ջութակահար Սամվել Հայրապետյանը և դուդուկահար Վարդան Բալոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular