ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մշտապես կասկածելի է որևէ ձերբակալություն, որը կատարվում է նախընտրական գործընթացի ժամանակ: Թե ի՞նչ շահեր են գործում այստեղ՝ անհասկանալի է, կասկածելի ու անըմբռնելի: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը:

Արարատ Զուրաբյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին.

«Սա նախընտրական քարոզչության լավագույն տարբերակը չէ: Նման մոտեցումը վնաս է հասցնում մեզ, քանի որ այն ավելի ձեռնտու է Ադրբեջանին: Միակողմանի զիջումն անընդունելի եմ համարում: Սա նաև թուլացնում է հայկական կողմի դիրքերը, որովհետև նույն Ադրբեջանում գիտակցում են, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք ցանկացած գնով պատրաստ են խաղաղության գնալու: Սա վտանգավոր է մեզ համար ու ոգևորիչ՝ Ադրբեջանի համար: Հայաստանում չկա մարդ, որը խաղաղություն չի ցանկանում, բայց խաղաղության երաշխավորը ուժեղ Հայաստան ունենալն ու պատերազմին միշտ պատրաստ լինելն է: Կարծում եմ, որ նման նախաձեռնություն Հայաստանը չպետք է անի: Արցախի Հանրապետության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը: Արցախը պետք է վերադառնա ու մասնակցի բանակցություններին»:

Արարատ Զուրաբյանը նշեց նաև, որ իր  համար հարց է մնում, թե փոխզիջման դեպքում ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը:

«Նման հայտարարություն չկա»,-ընգծեց Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածուն:

Անի Կարապետյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular