ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում գտնվող դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 330 անձ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 24-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում:

ԱԻՆկայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով և իրականացվել է անձնակազմի և աշակերտների տարահանում (330 անձ):
Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular