Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենի՞ք, թե՞ պետություն. լրջանալու պահը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաթոսը, հայրենիքի նկատմամբ սերը բանաստեղծական ելևէջներով սեփական երեխաների ուղեղները խցկելը հասարակության հասունության պակասից է գալիս: Օրինակ՝ նման պաթոսով անգամ կենցաղում են խոսում Հս. Կորեայի բնակիչները, որովհետև այդպես են նրանց սովորեցրել:

Այսօր, երբ քիչ թե շատ ազատություններ ունենք, շարունակում ենք մանկապարտեզներում ու դպրոցներում մեր երեխաների գլուխները լցնել հանգավորված ծովից ծով-երով, հողեղենի փոխարեն հոգեղեն հայրենիքներով, պատմական հողերով և նյութեղենից բացի՝ ամեն ինչով: Դեռ չձևավորված երեխային ստիպում ենք աջ ու ձախ բռունցք թափ տալ, հայ լինելը համարել վերերկրային, ոչ սովորական մի բան՝ նորմալ քաղաքացիների փոխարեն ձևավորելով չորս տարեկանից թախծոտ հայացքով ու հայդատական աղվամազով մի անհասկանալի խառնամբոխ: Եվ հենց դա է պատճառը, որ առ այսօր մեր հասարակությունը որևէ հարցի շուրջ կոնսենսուս չունի, որովհետև պաթոսից ու շինծու հայրենասիրությունից դուրս ցանկացած քննարկում ավարտվում է «դուք հայ չեք», հիմա «թուրքն ուրախանում է» և այլ հետամնաց բարբաջանքներով:

Մի հատ նայեք մեր երեխաների համար կազմակերպվող հանդեսներին՝ ամենուր թուրք, մազապուրծ ժողովուրդ, հետևը սուր, առաջը ջուր, Մշո, Սասնա, Ադանո ինչ-որ բաներ... Դաստիարակության մեխը մարդու կենսագործունեությունից դուրս ամեն ինչն է՝ զուբրիտ արած տափակ բանաստեղծություններ այդ երեխաներին անհասկանալի երևույթների ու կորուսյալ Սասնա հայրենիքի մասին: Մինչդեռ ոչ մի հանդես ու միջոցառում չկա՝ ատամները լվանալու հիգիենայի, փողոցում աղբ թափելու անթույլատրելության, ծորակը բաց թողնելու վնասների, սեփական մարմինը ճանաչելու, ծխախոտի վտանգավորության, ուտելու հիգիենայի, արև-անձրևից պաշտպանվելու և նման այլ պրիմիտիվ, բայց շատ կարևոր բաների մասին: Այդ երեխան մեծանում է՝ գլուխը լցված բազմաթիվ տափակաբանություններով, բայց ոչ երբեք հասարակության մեջ ներդաշնակ ապրելու համար անհրաժեշտ գիտելիքներով:

Հանգավորված հայրենիքներ երգելով և ազգային ցավով տապակվելով՝ այդ ապագա քաղաքացին մաքսիմում me remember ողբանվագով մասնակցի պետականաշինությանը, մինչդեռ պետություն կառուցելու համար առաջին հերթին ապագա քաղաքացուն պետք է սովորացնել վերը նշված հասարակ, հիգիենիկ և հասարակության մեջ ներդաշնակ ապրելու համար կարևոր բաները...

Եվ, ցավոք, մենք դեռևս շարունակում ենք պետության փոխարեն հայրենիք կառուցել: Որովհետև հայրենիք ունենալու համար հարկավոր է մեկ զույգ թախծոտ աչքեր, մեկ հատ ցեղասպանությունը դատապարտող լոզունգով վերնաշապիկ և մեկ երեխա, որի գլուխը կարող ես խցկել շուն թուրքի մասին բանաստեղծություններով: Իսկ պետություն կառուցելու համար հարկավոր է հարկեր մուծել, ընտրությունների ժամանակ չտրվել մի քանի դրամի գայթակղությանը, փակ պահել ծորակները, թեկուզ եթե ջրաչափ չունես տեղադրած, աղբը փողոցում չթափել, վայրենավարի չջարդել քաղաքիդ տաքսաֆոնները, փողոցը հատել սահմանված վայրով, երբեմն մաքրել սեփական բակը և նմանատիպ բաներ, որոնք որոշակի պատասխանատվություն ու ջանքեր են պահանջում...

Ու քանի որ հայրենիք կառուցելը էժան է նստում, մենք նախընտրում ենք այդ ուղին...

Մի՛ արեք այդպես, թուրքը տեսնում, ուրախանում է...

Վարուժան Բաբաջանյան

Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան«Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռ
Ամենադիտված