Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսական բացահայտումներ, որոնք արվել են պատահականությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ենք ներկայացնում մի քանի անկանխատեսելի բացահայտումներ, որոնք աշխարհը փոխել են դեպի ավելի լավը:

Պենիցիլին

1928 թ. շոտլանդական ծագում ունեցող բժիշկ Ալեքսանդր Ֆլեմինգը, իր լաբորատորիայում ուսումնասիրելով գրիպի վիրուսը, նկատեց, որ բակտերիաների նմուշներից մեկը վարակված է սնկով: Գիտնականների մեծ մասը ուղղակի դեն կնետեին փչացած նյութը, սակայն Ֆլեմինգը այլ կերպ վարվեց: Ավելի ուշադիր հետազոտելու ընթացքում նա նկատեց, որ սնկի շուրջը օղակ կա, որը թունավոր է: Ֆլեմինգը առանձնացրեց Penicillium կոչվող բորբոսը, դեղամիջոց պատրաստեց և կոչեց դրա սկզբնանվամբ՝ «պենիցիլին»: Իր բացահայտման համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի:

Էսկիմո

Փայտիկով պաղպաղակի գաղափարն այնքան պարզ է թվում, որ անգամ երեխան կարող էր այն մտածել: Իրականում ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: 1905 թ. ձմռանը 11-ամյա Ֆրենկ Էպերսոնը երեկոյան նախասրահում մի բաժակ գազավորված մրգահյութ դրեց, որի մեջ էր մնացել նաև այն խառնելու համար նախատեսված փայտիկը: Հաջորդ առավոտյան տղան բաժակի միջից հանեց աշխարհում առաջին էսկիմոն:

Էպերսոնը սեփական հայտնագործության «արդյունքերը» սկսեց վաճառել միայն 18 տարի անց: Մարդկանց շատ դուր եկան էսկիմոները, և Ֆրենկը որոշեց թողնել անշարժ գույքի գործակալի իր աշխատանքը, որպեսզի սկսի լրջորեն զբաղվել պաղպաղակի վաճառքով:

Ռենտգենյան ճառագայթներ

1895 թ. Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը՝ ոչ հայտնի գերմանացի ֆիզիկոս, ուսումնասիրեց կատոդային ճառագայթները: Այդ ժամանակ ոչ ոք ոչինչ չգիտեր էլեկտրոնների կամ ճառագայթման մասին: Ռենտգենը վակուումային խողովակի միջով բարձր լարման հոսանք անցկացրեց և զարմացավ՝ հայտնաբերելով, որ չնայած նա փակել էր խողովակը սև ստվարաթղթի կտորներով, միևնույն է, մի քանի անտեսանելի ճառագայթներ կարողացան այդ ստվարաթղթերի միջով ազդեցություն գործել զգայուն էկրանի վրա, որը գտնվում էր մի քանի մետր հեռավորության վրա:

Շուտով Ռենտգենը բացահայտեց, որ ոչ սովորական ճառագայթները ևս կարող են տպվել լուսանկարչական ափսեի վրա: Փորձի համար օգտագործելով իր կնոջ ձեռքը՝ գիտնականը ստացավ նրա ոսկորների պատկերը։ Ճառագայթները հեշտությամբ ներթափանցել էին նրա մաշկի և մկանների միջով, սակայն կանգ էին առել ոսկրային հյուսվածքների մոտ:

Ռենտգենը ստացել է ֆիզիկայից առաջին Նոբելյան մրցանակը 1901 թվականին:

 

Գարեջուր

Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ստեղծվել գարեջուրը: Մարդիկ սկսել են հացահատիկի վերամշակմամբ զբաղվել շուրջ 10 000 տարի առաջ, Միջագետքում: Առաջ հացերը միշտ թարմ էին, տափակ և չոր: Սակայն արտադրության ժամանակ երբեմն ստացվում էր նաև թաց հացահատիկ, որը բնական խմորիչ էր դառնում սննդի համար, որպես կողմնակի արտադրանք էլ սպիրտ էր տալիս: Հին հացթուխները պետք է նկատեին, որ հենց այս եղանակով ֆերմենտավորված հացահատիկներն են հանդիսանում հացի՝ փափուկ և ուռած լինելու գրավականը: Աշխատողների ոմանք, որոնք փոքր-ինչ «խենթ» էին, ընթացքում խմում էին նաև ֆերմենտացիայի ընթացքում առաջացած փրփուրը: Այդ եղանակով էլ բացահայտեցին գարեջուրը:

Որոշ մարդաբաններ և հնէաբաններ անգամ պնդում են, որ ոչ թե հացը, այլ հենց գարեջուրն է սկիզբ դրել գյուղատնտեսությանը: Ըստ նրանց՝ հացը ուղղակի մթերք էր, որն ստացվում էր գարեջուրն ավելի համեղ դարձնել փորձելու ընթացքում:

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԵրբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԼեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին
Ամենադիտված