ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլիստ է մահացել դժբախտ պատահարի հետևանքով

ՍՊՈՐՏ

Այսօր առավոտյան «Ամկար-Պերմ» ֆուտբոլային ակումբի խաղացող Կիրիլ Կոչետովը գիտակցության չգալով մահացել։ Իր տելեգրամյան ալիքում հայտնել է ռուսաստանյան «Ամկար-Պերմի» ակումբը։

Ֆուտբոլիստը 21 տարեկան էր։ Կիրիլ Կոչետովը վթարի հետևանքով ծանր վիրավորվել էր ու կոմայի մեջ ընկել։

Հոկտեմբերի 11-ին Պերմի չորս ֆուտբոլիստներ ավտովթարի էին ենթարկվել։ Պարզվել էր, որ մայրուղու 25-րդ կիլոմետրում իրենց «Լադա Պրիորան» դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված, որտեղ ճակատ-ճակատի բախվել էր «Գազել» մակնիշի ավտոմեքենայի։ 

Ըստ տեղեկությունների՝ մեքենան վարել էր ֆուտբոլիստ Դենիս Ֆեդորիչևը, որը հավանաբար քրեական գործով մեղադրյալ է դարձել։

«Ամկարի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սիտնիկովը տեղում մահացել էր։ «Ակադեմիա-Ամկարի» սաննէ« Դենիս Ֆեդորոչևը և Կիրիլ Միլնիկովը խուսափել էին լուրջ վնասվածքներից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular