ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյուզի Մելիքյան. «Դժվարությամբ եմ ընտրություն անում»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.tert.am-ը գրում է.

 Երգչուհի Սյուզի Մելիքյանը տևական ժամանակ է՝ նորություններ չի ներկայացնում իր հանդիսատեսին: Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզին ասաց, որ այժմ ստեղծագործական պրոցեսում է:

 «Պասիվանալու պահ չկա, ուղղակի խնդիրն այն է որ ես դժվարությամբ եմ ընտրություն անում: Երգը պետք է լիարժեք իմ սրտով լինի, լիքը բաներ համապատասխանեն իմ ոճին, որ կարողանամ երգել: Ես երկար ժամանակ սպասում եմ մինչև իմ սրտով երգ լինի: Երգն  ինձ համար այնպիսի ոլորտ է, որ պիտի լիարժեք լցվեմ, հետո նորություն ներկայացնեմ: Ավելի լավ է տարին մեկ անգամ գործ անես, որակով լինի: Ես այնքան դժվար եմ երգ ընտրում, որ իմ սրտով լինի»,- ասաց երգչուհին:

 Հարցին՝ իր կարծիքով իր երգացանկում չկա՞ն կոմերցիոն երգեր, Սյուզին արձագանքեց. «Ես, իհարկե, ունեմ կոմերցիոն երգեր, նույն «Տանեմ-բերեմ» երգը կոմերցիոն էր, սակայն ես սիրել էի այն: Եթե լիներ կոմերցիոն, բայց ես չսիրեի, չէի երգի: Ինձ համար բացի կոմերցիայից շատ բաներ կան, որ կարևոր են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular