Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեբանական թեստ. ինչ է պատմում Ձեր ծննդյան ամսաթիվը Ձեր մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, Դուք N 1-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին, Դուք N 2-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին, Դուք N 3-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 4-ին, 13-ին, 22-ին, 31-ին, Դուք N 4-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 5-ին,14-ին, 23-ին, Դուք N 5-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 6-ին,15-ին, 24-ին, Դուք N 6-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 7-ին,16-ին, 25-ին, Դուք N 7-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 8-ին,17-ին, 26-ին, Դուք N 8-ն եք:


Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 9-ին,18-ին, 27-ին, Դուք N 9-ն եք:

N1. Դուք խելացի եք, ուղղախոս, զվարճալի, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ, զայրացկոտ և ինքնավստահ: Այս ամսաթվերին ծնվածները հաճախ դառնում են հայտնի մարդիկ և իշխանության ներկայացուցիչներ: Դուք ձգտում եք անկախ լինել, երբեք չեք ցանկանում հնազադվել այլոց և լինել այլոց ենթակայութան ներքո:
Դուք հավանաբար կսիրահարվեք երիտասարդ հասակում, սակայն կամուսնանաք ավելի հասուն տարիքում: Դուք հաճախ եք խնդիրներ ունենում այն մարդկանց հետ, ում տեսակետները հակասում են Ձեր տեսակետներին: Վաղ թե ուշ Դուք Ձեր թշնամիներից վրեժ եք լուծում: Դուք տաղանդավոր ու դրական անձնավորություն եք և նվաճում եք մարդկանց հարգանքը: Այնուամենայնիվ, Ձեր կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն արատավորել Ձեր անունը: Ձեր խելքը և պահվածքը կհարուցի որոշ մարդկանց նախանձն ու ատելությունը: Դուք սքանչելի կին/ամուսին և հրաշալի երեխաներ կունենաք: Ձեզ խորհուրդ է տրվում զույգ կազմել 4,6,8, 3,5 կամ 7 համարի հետ:

N2. Դուք միշտ կվայելեք շրջապատի սերն ու բարեհաճ վերաբերմունքը: Դուք շատ երազկոտ, անվստահ ու անկանխատեսելի մարդ եք: Ժամանակի ընթացքում Դուք փոխվում եք և հարմարվում նոր պայմաններին: Դուք մի փոքր եսասեր եք: Աչքի եք ընկնում արվեստի ոլորտում ունեցած տաղանդով և ճարտար լեզվով: Քանի որ Դուք շատ հակասական եք, Դուք կարող եք դառնալ հաջորդ Մահաթմա Գանդին, ով սեր ու խաղաղություն է բերում իր հետ կամ Հիտլերը, ով ցանկանում է ոչնչացնել մարդկությանը և խաթարել խաղաղությունը:
Դուք ջերմեռանդ հավատացյալ եք, և Ձեր հավատքն օգնում է Ձեզ ավելի ուժեղ լինել: Դուք կարողանում եք կանխատեսել, թե ինչ է պատահելու ապագայում: Հավանական է, որ Դուք արվեստի մարդ դառնաք: Սիրային հարցերում Դուք դժվարությունների կբախվեք: Նախքան ամուսնանալը հնարավոր են անհաջող ավարտով սիրավեպեր: Ամուսնությունից հետո Դուք պատրաստ կլինեք զոհաբերության գնալ հանուն ընտանիքի: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 5 և 9 համարները:

N3. Դուք եսասեր, բայցև կրոնապաշտ անձնավորություն եք: Կայնքի վաղ շրջանում հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք կարողանում եք ազդեցիկ ելույթներ ունենալ և բոլորին հմայել Ձեր ուրախ ու գեղեցիկ դեմքով: Ուր էլ որ գնաք, Դուք միշտ հասնում եք Ձեր ուզածին: Դուք ծնված օրից ցանկացել եք ջանասիրաբար աշխատել բարձունքների հասնելու համար: Ձեզ ոչինչ հենց այնպես չի տրվում: Դուք հաճախ օրինակ եք ծառայում մյուսների համար:
Ձեզ հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն երբ Դուք ինչ-որ մեկի հավանում եք, նրա հետ ամուր ընկերական հարաբերությունների մեջ եք մտնում: Ձեր կյանքը լի է անհանգստություններով ու խնդիրներով, սակայն դրանք երկար չեն տևի: Դուք լավ ընտանիք ու հրաշալի երեխաներ կունենաք: Դուք չափից ավելի շատ կարևորություն եք տալիս փողին ու նյութական արժեքներին, սակայն միաժամանակ ազատասեր եք, նպատակասլաց ու հույս եք տալիս բոլորին: Ձեզ խորհուրդ չի տրվում զույգ կազմել ամսի 21-ին ծնվածների հետ: Դուք կարող եք լավ ընտանիք կազմել 1, 3, 5, 6 և 9 համարների հետ:

N4. Դուք շատ համառ ու աշխատասեր անձնավորություն եք, սակայն կյանքի կարևոր հարցերում Ձեր բախտն այնքան էլ չի բերում: Դուք կոպիտ եք արտահայտվում, ինչը շատերին վանում է Ձեզնից: Դուք ժամանակ առ ժամանակ տհաճություն եք պատճառում մարդկանց, սակայն հաճախ նաև օգնում եք նրանց լուծել իրենց խնդիրները: Եթե Դուք աղջիկ եք, Դուք ուսումնատենչ եք և մեծ սեր եք տածում արվեստի հանդեպ: Եթե Դուք տղա եք, Դուք շատ զվարճասեր եք ու ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղջիկների հետ:
Հավանական է, որ Ձեր ընկերները խլեն Ձեր ժամանակը և վատնեն Ձեր գումարը, իսկ Դուք մնաք ձեռնունայն ու չիմանաք՝ ինչ անել: Զգո՛ւյշ եղեք: Դուք չափից ավելի շռայլ եք: Դուք միշտ պատրաստակամ եք օգնության ձեռք մեկնել Ձեր ընտանիքին ու ընկերներին: Դուք հաճախ եք հիասթափվում կյանքի դժվարությունների պատճառով: Այնուամենայնիվ, ընտանեկան կյանքում Դուք բավականին հաջողակ եք լինելու: Դուք ընտանիքի հոգատար հայր/մայր կլինեք: Ընտանիք կազմելու համար Ձեզ համապատասխանում են 1, 8, 5, 6 և 7 համարները:

N5. Դուք կարող եք շփման եզրեր գտնել անգամ Ձեր թշնամիների հետ և առաջ տանել Ձեր գործերը: Դուք գործնական մտածելակերպ ունեք, սակայն հաճախ որոշումներ եք կայացնում պահի ազդեցության տակ: Դուք անում եք այն ամենը, ինչ Ձեր սիրտն է ուզում: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները մշտապես զգում են Ձեր աջակցության կարիքը: Դուք աչքի եք ընկնում հումորի զգացումով: Դուք մի քանի սիրավեպեր կունենաք, իսկ երբ վերջապես ամուսնանաք, մի փոքր եսասեր կդառնաք: Հնարավոր է, որ ամուսնանալուց հետո դավաճանեք Ձեր երկրորդ կեսին: Ամեն ինչ դեռևս Ձեր ձեռքում է, և այս սցենարից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելի հավատարիմ դառնալ: Դուք ազատասեր ու հետաքրքրասեր մարդ եք, ով շարունակ ձգտում է ուսումնասիրել շրջակա աշխարհը: Դուք սեփական փորձով եք սովորում ճիշտն ու սխալը: Ձեզ ամենից ավելի համապատասխանում են 1, 2, 9, 6 և 8 համարները:

N6. Դուք ծնված եք կյանքը վայելելու համար, սակայն հարկ եղած դեպքում Դուք կարող եք ամոքել Ձեր սիրելիների վերքերը և ինքնամոռաց հոգ տանել նրանց մասին: Դուք հաջողակ կլինեք թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային ասպարեզներում: Առհասարակ Դուք հաջողակ ու տաղանդավոր անձնավորություն եք: Ձեր բարեսրտությունը դրսևորվում է միայն այն անձանց հանդեպ, ում Դուք սիրում ու հարգում եք: Ձեզ բուռն սիրային արկածներ են սպասվում: Հակառակ սեռի ներկայացուցիչները պարզապես խենթանում են Ձեզ համար: 6 համարի աղջիկները սովորաբար վաղ տարիքում են ամուսնանում: Նույնը չի կարելի ասել տղաների մասին: Նրանք լիուլի վայելում են իրենց երիտասարդությունը տարբեր աղջիկների հետ և ամուսնանում հասուն տարիքում: Դուք հաջողակ ամուսնական զույգ կկազմեք 1, 6, 9, 4 կամ 5 համարի հետ:

N7. Դուք կարող եք ցանկացած մարդու գերել Ձեր հմայքով: Դուք իրատես, ինքնավստահ, շփվող, ուրախ ու տաղանդավոր անհատ եք: Ձեր հիմնական թերությունն այն է, որ Դուք չափազանց տաքարյուն եք: Դուք շատ եք կարևորում ընտանիքի դերը և պատրաստ եք հանուն ընտանիքի ինքնազոհաբերության գնալ: Ամուսնական կյանքում հնարավոր են որոշակի դժվարություններ: Այս ամսաթվերին ծնվածներից քչերին է հաջողվում անհոգ ու երջանիկ ընտանիք կազմել: Բանն այն է, որ Դուք շատ բծախնդիր եք, և Ձեզ դժվար է գոհացնել: Ձեզ ամենից համապատասխան են 1, 2 և 4 համարները:

N8. Դուք շատ ուժեղ անհատականություն եք: Հավանական է, որ Դուք դեռևս վաղ տարիքից տառապանքների միջով անցնեք: Հնարավոր է, որ զանազան խոչընդոտների պատճառով Դուք զրկվեք Ձեր ուսումը շարունակելու հանարավորությունից: Սակայն Դուք կյանքից դասեր կքաղեք և սեփական կենսափորձով կլրացնեք ուսման պակասը: Դուք պատրաստ եք պայքարել հանուն արդարության ու մահանալ պատերազմում: Դուք մի քանի ընկերներ ունեք, սակայն բնույթով միայնակ անձնավորություն եք: Այնուամենայնիվ, Դուք պատրաստակամ եք Ձեր ուժերի ներածին չափով աջակցել Ձեր մերձավորներին: Հենց որ ամուսանանաք, բախտը Ձեզ կժպտա, և Ձեր խնդիրները կլուծվեն: Դուք կարգապահ, համառ ու խիզախ մարդ եք: Բնավորության այս գծերի շնորհիվ Դուք ի վերջո հաջողության կհասնեք: Ձեզ խորհուրդ է տրվում ամուսնանալ 1, 4, 5 կամ 8 համարի հետ:

N9. Ձեր կյանքի ճանապարհը խորդուբորդ է: Այս ամսաթվերին ծնվածները սովորաբար ընտանեկան խնդիրներ են ունենում մանկական հասակում: Դուք հարգված եք Ձեր շրջապատում: Դուք խիզախորեն եք հաղթահարում բարդությունները և պատվով դուրս գալիս ցանկացած փորձությունից: Սիրային հարցերում դժվարությունները Ձեզնից անպակաս են, սակայն Դուք ի վերջո երջանիկ ընտանիք կկազմեք: Դուք ասես ծնված լինեք դժվարություններ հաղթահարելու ու բարձունքներ նվաճելու համար: Դուք շատ իմաստուն, համբերատար, մարդասեր ու գթառատ անձնավորություն եք: Դուք դեմ եք ցանկացած կանխակալ վերաբերմունքի և պայքարում եք խտրականության դեմ: Դուք Ձեր բնույթով այնպիսի անձնավարություն եք, որը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատերի համար: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 3, 5, 6 և 9 համարները:

Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել
Ամենադիտված