ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ Գավառում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ

ԿԳՄՍՆ, Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի և Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով հոկտեմբերի 21-ին Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ)՝ IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։

Մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից․ մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի մարզիկների համար։

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի թիմը՝ 173 միավորով:

Հայ մարզիկներն աշխարհի ռեկորդով բացարձակ հաղթողներ են դարձել ձգում վարժությունում: 302.5 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել Արտյոմ Խուգոյանը՝ 179.600 միավորով: Երկրորդ տեղում Սերոբ Սիմոնյանն է (աշխարհի ռեկորդ՝ 270 կգ, 164.320 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լաբեր Գրիգորյանը (աշխարհի ռեկորդ՝ 265 կգ, 156.300 միավոր):

Բիցեպս վարժությունում ևս հայ մարզիկները ցույց են տվել լավագույն արդյունք: Հաղթող է ճանաչվել 110 կգ քաշային Արտյոմ Խուգոյանը՝ 75 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ սահմանելով: Երկրորդ տեղը զբաղեցրել և արծաթե մեդալին արժանացել է Արթուր Ավետիսյանը, որը ևս աշխարհի ռեկորդ է սահմանել (70 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Պետրոսյանը:

Երկամարտ (պառկած սեղմում + ձգում) վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արտյոմ Խուգոյանը: Նա նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 497.5 կգ արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Աբսարիձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կառլեն Անտոնյանը: Վերջինս նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 377.5 կգ արդյունքով:

Պառկած սեղմում վարժությունում առաջն տեղը զբաղեցրել է Արտյոմ Սոլոյանը՝ նաև աշխարհի ռեկորդ սահմանելով 195 կգ արդյունքով: Արծաթե մեդալակիր է դարձել վրացի Լևան Գորգոձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ, պարամարզիկ Հարություն Մխիթարյանը: Հայ մարզիկնը նաև աշխարհի ռեկորդ է սահմանել 145 կգ արդյունքով:

Նմանօրինակ մրցաշար աշխարհում կազմակերպվել է առաջին անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular