ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի բանտում գտնվող դատապարտյալը հայտարարել է, որ իր 14-ամյա աղջկա նկատմամբ 17-ամյա տղան կատարել է սեռական, սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ահազանգի հիման վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 34-ամյա Ա. Ս.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր աղջկա՝ 14-ամյա Ա. Ս.-ի նկատմամբ, իրենց գյուղում 17-ամյա Կ. Մ.-ն անառակաբարո մանկապիղծ գործողություններ է կատարել։

Նշված տեղեկության իրականությունը պարզելու նպատակով ոստիկանության ծառայողները հանդիպել են դատապարտյալին, ով դատապարտյալի կնոջ՝ 32-ամյա Ռ. Հ.-ի ներկայությամբ պնդել է, որ Կ. Մ.-ն 1 շաբաթ առաջ (կոնկրետ օրը չի հիշում) նրա կամքին հակառակ սեռական սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայից բացատրությունը վերցրել են նույն գյուղի դպրոցի փոխտնօրենի ներկայությամբ։

Փաստի առթիվ նշված մարզի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ SHAMSHYAN.com-ը, հաշվի առնելով, որ տուժող կողմը անչափահաս է, ամբողջական տվյալները չի հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular