ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում

ՍՊՈՐՏ

Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Ռոբերտը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով, Սամվելը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 4 կետով։ Նշենք, որ մեր շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել:

Սամվելը և Ռոբերտը հանդես էին գալիս «Naftagas» թիմի կազմում, որի կազմում էին նաև միջազգային գրոսմայստեր Բրանկո Տադիչը և միջազգային վարպետներ Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը և Պրեդրագ Բոդիրոգան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular