Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 սովորություն, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քաղցկեղով հիվանդացածությունն ամբողջ աշխարհում աճում է, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Որոշ մասնագետների կանխատեսումներով՝ ընդամենը մի քանի տասնյակ տարի հետո քաղցկեղով հիվանդների թիվը կկրկնապատկվի, իսկ գուցե եւ եռապատկվի: Դրան կնպաստի զարգացած եւ զարգացող երկրներում բնակվող մարդկանց մեծ մասի կենսակերպը:

Դիետաներով գայթակղվելը

Հանուն սլացիկ կազմվածքի սննդակարգերով եւ սնվելու յուրահատուկ տեսակներով չափից ավելի գայթակղվելը վտանգներ է պարունակում եւ կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնագետների խոսքով՝ սննդակարգերին եւ սովածությանը մշտապես հետեւելը որոշ դեպքերում կարող է նյութափոխանակության պրոցեսներում եւ հորմոնալ համակարգում խանգարումներ առաջացնել, որի հետեւանքով առանձին բջիջներ կարող են քաղցկեղայինի վերափոխվել:

Ավտոմեքենայով երթեւեկելու սովորությունը

Ավտոտերերի թիվը կայուն աճում է, իսկ դրա հետ մեկտեղ աճում է նաեւ քաղցկեղով հիվանդացածությունը: Մասնագետների խոսքով՝ ավտոմեքենաների արտանետումների քաղցկեղածին նյութերը լցվում են օդի մեջ, որը մարդիկ ամեն օր անցկացնում են իրենց թոքերով, ըստ որում՝ այս խնդիրը հատկապես հրատապ է խոշոր քաղաքների համար: Դրանից բացի, ավտոմեքենայով հաճախ երթեւեկող մարդիկ քիչ են շարժվում եւ ոտքով քիչ քայլում, իսկ ֆիզիկական ակտիվության պակասը քաղցկեղի առաջացման վտանգի կարեւորագույն գործոններից մեկն է:

Ծխելը

Հավանաբար բոլորն են լսել, որ ծխելը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Թոքերի քաղցկեղով հիվանդների ճնշող մեծամասնությունը ծխողներ են: Ավելին՝ ծխելը մեծացնում է նաեւ միզապարկի, կոկորդի եւ բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Սխալ սննդակարգը

Քաղցրացնող, գունավորող, համը ուժեղացնող նյութեր եւ կոնսերվանտներ պարունակող մթերքները նույնպես մեծացնում են քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուստի խորհուրդ չի տրվում այսպիսի մթերքներով գայթակղվել: Խորհուրդ չի տրվում նաեւ մեծ քանակով կարմիր եւ/կամ վերամշակված միս ուտել:

Չպաշտպանված սեքսը

Մարդու պապիլոմայի վիրուսը քաղցկեղածին է համարվում, օրգանիզմույմ դրա առկայությունը մեծացնում է արգանդի վզիկի, կոկորդի քաղցկեղի եւ քաղցկեղի մի քանի այլ տեսակների առաջացման հավանականությունը: Մարդիկ, որպես կանոն, այս վիրուսով վարակվում են չպաշտպանված սեքսի ժամանակ, ըստ որում՝ սեքսի բոլոր ձեւերի դեպքում: Հատկապես այս պատճառով չպաշտպանված սեքսը, հատկապես քիչ ծանոթ զուգընկերոջ հետ, համարվում է ինֆեկցիայով վարակվելու վտանգի գործոն, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ հեռանկարում՝ նաեւ քաղցկեղի առաջացման վտանգի գործոն:

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել
Ամենադիտված