Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոնք են փորկապության առաջացման պատճառները և ինչպես ազատվել դրանից. 7 քայլ դեպի լավ մարսողություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Փորկապությամբ տառապող մարդկանց համար շատ դժվար է կարգավորել մարսողությունը: Սակայն եթե այդ հարցին մոտենալ լրջորեն, ապա հանարավոր է դրական արդյունքների հասնել:

Փորկապությունը այնպիսի խնդիր է, որ առկա է  և նորածինների և  միջին տարիքի  մարդկան և տարեցների մոտ: Պատճառները կարող են շատ լինել: Երբեմն այս խանգարումը  կարող է կապված լինել   շատ լուրջ հիվանդության հետ:  Դա վտանգավոր է, եթե փորկապությունը հայտնվում է հանկարծակի ու ուղեկցվում է ցավերով, ինչպես նաև, եթե փորկապությանը հաջորդում է լուծը և կղանքի մեջ առկա են արյան հետքեր ու լորձ: Այս դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

Սակայն փորկապությունը կարող է նաև ֆունկցոնալ լինել, որից արդեն մեզանից յուրաքանչյուրը կարող է հանգիստ ազատվել:Սակայն ամեն դեպքում ցանկալի է դա կատարել գաստրոէնտերոլոգի հետ խորհրդակցելով:

Առավել հաճախ փորկապությունն առաջանում է սխալ սնման արդյունքում. ալյուրային մթերքների, յուղոտ ուտեստների  չարաշահումը,  ջրի և բջջանյութի դեֆիցիտը(մրգեր ու բանջարեղեններ), ինչպես նաև նստած կենսակերպի  ու երկարատև սթրեսի հետևանքով:

Ռիսկի գործոնների հայտնաբերումից հետո հարկավոր է սկսել նրանց հետ աշխատել: Խնդիրը կայանում է նրանում, որ հարկավոր է այնպես անել, որ աղիների դատարկումը լինի ոչ միայն ամեն օր, այլ ամեն օր առավոտյան ՝ նույն ժամին:

Փորկապությունից ազատվելու  համար  օգտագործում են թուլացնող միջոցներ, սակայն խորհուրդ չի տրվում չարաշահել  թուլացնող դեղամիջոցների օգտագործումը, և առավել ևս մտածել,   որ  եթե դրանք դրանք բուսական ծագման են, ապա անվնաս են( հատկապես  բիսակոդիլի և աճալի(сенна) հիմքով): Նման դեղամիջոցների մեծ մասի  երկարատև և անկանոն ընդունումը  վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել արագ ընտելացման: Արդյունքում կարող է զարգանալ հաստ աղիքի գրգռման համախտանիշ, իսկ երբեմն էլ էլեկտրոլիտային դիսբալանս: Օրինակ աճալի(сенна)  երկարատև ընդունումը կարող է հանգեցնել հաստաղիքի մելանոզի զարգացման:

Այդ պատճառով հաճախակի փորկապությունները ցանկալի է բուժել  փափուկ թուլացնող միջոցներով, որոնք կարելի է ընդունել երկարատև` առանց ընտելացման  ու արդյունավետության կորստի վտանգի: Նման միջոցների շարքին են դասվում, օրինակ, լակտուլոզայի հիմքով դեղամիջոցները:

Մի կուտակեք

Փորկապության պատճառները կարող են լինել նաև հոգեսոմատիկ: Նկատվել է, որ նման խնդրներ առկա են  միևնույն խառնվածքով մարդկանց մոտ, օրինակ, անվճռական, անցյալի խնդիրնրի, վիրավորանքների ու հիասթափությունների վրա կենտրոնացած  մարդկանց մոտ:

Փորկապությունը բնորոշ է նաև այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում ազատվել  անցյալից ու  տագնապով ու թերահավատորեն են նայում ապագային, ինչպես նաև նրանք, ովքեր ժլատ են ու կենտրոնացած են իրենց վրա և չեն կարողանում ուրիշների հետ կիսել ոչ ուրախությունը և ոչ էլ դրամական միջոցները:

7 քայլ դեպի լավ մարսողություն

1. Հարկավոր է հետևել դիետայի ու ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն: Առավոտը ցանկալի է սկսել մարմնամարզությամբ: Կարող եք կիրառել ամենապարզ վարժությունները՝ իրանի պտույտներ՝ աջ և ձախ, առաջ և հետ, ինչպես նաև ծնկածալում և «հեծանիվ» վարժությունը:

2.  Սննդակարգի մեջ ավելացրեք բուսական մանրաթելերի քանակությունը(մրգեր, բանջարեղեններ, վարսակ, չորամրգեր ու ձավարեղեն) օրական մինչև 1.5 կգ: Օրինակ սալորաչիրը, ծիրանաչիրը, թուզը, տանձը պարունակում են բջջանյութ ու սորբիտոլ, որոնք շատ կարևոր են փորկապության ինչպես բուժման, այնպես էլ պրոֆիլակտիկայի համար:

3. Քնելուց առաջ օգտագործեք կաթնաթթվային մթերքներ:

4. Ավելացրեք աղիների պարունակության ծավալը: Իսկ նրանց տեղաշարժի արագությանը կարող են  նպաստել վարսակը, ջրիմուռը, կտավատի հատիկները:

5. Սահմանափակեք հետևյալ մթերքների օգտագործումը. բրինձ, սպիտակ հաց, թունդ թեյ, սուրճ, կարտոֆիլ, կաթ:

6. Սնվեք  քիչ չափաբաժնով՝ օրական 5-ից 6 անգամ` միևնույն ժամին:

7. Ավելացրեք հեղուկի ընդունման քանակությունը(օրական 2 լիտրից ոչ պակաս), բացառելով սուրճը, թունդ թեյն ու ալկոհոլը, որոնք նպաստում են ջրազրկմանը:

Մարմնամարզություն որովայնի համար

Առավոտյան, մինչ նախաճաշը, խմեք 1 բաժակ սառը ջուր: Կես ժամ հետո զուգարանում կատարեք պերիստալտիկան խթանող հատուկ վարժություն` խորը շունչ քաշեք՝ ուռացրեք փորը, 5 վարկյան դադար տվեք, որից հետո կատարեք արտաշնչում և ձգեք փորը և ևս 5 վարկյան  դադար տվեք: Կրկնեք 3 անգամ, որից հետո ուժեղ ճիգ գործադրեք: Եթե աղիները չեն գործում, շունչ քաշեք ու մի քանի անգամ կրկնեք այդ վարժությունը:

Օգնում է նաև ձեռքի ափով փորը շրջանաձև մերսելը՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Աղիների ատոնիայի դեպքում այն պետք է ավելի ինտենսիվ լինի, իսկ աղիների սպազմի դեպքում՝ շատ թեթև ու հանգստացնող:

Աղբյուրը՝ aif.ru

Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՌուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին
Ամենադիտված