ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Թոխատյանի անսպասելի հայտարարությունը բեմից (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել «Mea Culpa-2» թատերական ներկայացումը: Դերասան Հրանտ Թոխատյանը ներկայացման վերջում, երբ դահլիճը ոտքի վրա ծափահարում էր դերասաններին, անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ: Նա ուշադրություն խնդրեց` հայտարարելով, որ Արթուր Սարգսյանի` «Հաց բերող»-ի մահվան մասին: 

«Աստված թող իր հոգին լուսավորի, քանի որ նա իր կյանքում արեց քայլ: Եկեք արժանի լինենք այդ քայլին»,- բեմից հայտարարեց Թոխատյանը:  Նշենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը Հրանտ Թոխատյանը չէր կարողացել մասնակցել ներկայացման պատճառով: Ասաց, որ հուղարկավորությանը մասնակցելու է:   Հիշեցնենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում մարտի 16-ին մահացավ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերող»-ը։

Ավելի վաղ քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և Արթուր Սարգսյանը կալանավորվել էր:

Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։ Բողոքելով  կալանավորման որոշման և իր դեմ հարցուցված քրեական գործից, փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, ինչն ավելի վատթարացրեց նրա առողջական վիճակը: Օրեր առաջ Գլխավոր դատախազության որոշման համաձայն՝ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular