ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողներն ապշել են՝ տեսնելով, թե ինչով են գիշերը զբաղված 2-ամյա երկվորյակները (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Փոքր երեխաներ ունեցողները կփաստեն, որ ծնողի համար օրվա մեջ ամենաերանելի պահերից մեկը երեխային քնած տեսնելն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ծնողը կարող է վերջապես հանգստանալ ու իրեն ժամանակ տրամադրել, այլ նրա համար, որ գիտես՝ երեխադ ապահով վայրում է

Boredpanda.com կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է նյույորքյան բնակարաններից մեկի մանկական ննջասենյակում՝ տեսահսկման խցիկի միջոցով:


Տեսանյութում ներկայացված են 2-ամյա երկվորյակներ Էնդրյու և Ռայան Բալքինները, որոնք տարօրինակ կերպով հաջողացրել են դուրս գալ մահճակալներից ու մի լավ զվարճանալ՝ ցատկոտելով բարձերի վրա:


Նշվում է, որ ծնողներն ուղղակի ապշել են այս տեսարանից: Այնուհետև նրանք փոքրիկների զվարճանքի տեսագրությունը հրապարակել են Facebook-ում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular