ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի հերոսը դեռ չի խոսում, բայց հաստատում է. հուզիչ ու սարսռեցնող «խոսք».տեսանյութ

ՎԻԴԵՈ

2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը դեռ շարունակում է բուժել։ Հովհաննեսը հպարտ է , որ արյունն ու առողջությունը նվիրել է հայրենիքին: Աչքերում պայքար կա ու հաղթողին բնորոշ հաստատակամություն: Հովհաննեսը մահին հաղթել է ու դեռ հաղթելու է աստիճանաբար ապաքինվելով:

Նա դեռ խոսելու հետ խնդիրներ ունի ու նրա մայրը՝ Գայանե Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեմ, որ  որդին մայիսի սկզբին չորրորդ անգամ կվիրահատվի՝ գլխի պլաստիկ վիրահատություն է տանելու։

 Հովհաննեսը արդեն գլխի երեք վիրահատություն է տարել ՝ մեկը Արցախում,  երկուսը՝ Երևանում։

«Հովհաննեսը առաջին վիրավորումը ստացել է ապրիլի 4-ին, երկրորդը ապրիլի 13-ին գանգուղեղային վիրավորում է եղել: 105 օր հիվանդանոցում ենք եղել: Հովհաննեսի աջ կողմ է թույլ, բայց Աստծո հրաշք է, որ որդիս կողքիս է»,-նշեց Հովհաննեսի մայրը Գայանե Ասատրյանը:

Մայրը ընդգծեց` հպարտ է, որ որդին հայրենիք է պահել, բայց պետական մարմինների վերաբերմունքից նեղացած է, ցանկանում է, որ սահմանապահ զինվորին ավելի շատ ուշադրություն դարձվի:
Հովհաննեսն էլ իր հերթին փորձում էր արտահայտել իր սերը, որը նվիրեց հայրենիքին: Թող որ կես խոսք, կամ ուղղակի ձայնային նշանով: Հովհաննեսի խոսքը ուժ է…

Մանրամասները` տեսանյութում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular