ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերն իրատեսական են և երկրի համաչափ զարգացման ու տնտեսության առաջընթացի ապահովման մեր տեսլականն էլ հստակ է»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների անդամների հետ հանդիպումները:

Հերթական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ էր:

Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին, Տարոն Մարգարյանը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, որով թիմն այսօր հաստատուն քայլերով գնում է առաջ: «Մեր ծրագիրը ներկայացնելիս ես միշտ շեշտում եմ, որ Հանրապետական կուսակցությունը խոստումների փոխարեն իր կատարած աշխատանքով է ներկայանում մեր բնակիչներին: Եվ դա իրո՛ք այդպես է, քանի որ բոլոր այն ծրագրերը, որոնք մենք կյանքի ենք կոչել վերջին տարիներին, եղել են մեր համաքաղաքացիների աչքի առաջ ու արժանացել են հենց նրա՛նց գնահատականին:

Ու երբ մարդն իր մեջ վերլուծում է այդ ամենը, ինքն էլ է համոզվում, որ մեր ծրագիրը իրատեսական է և երկրի համաչափ զարգացման ու տնտեսության առաջընթացի ապահովման մեր տեսլականն էլ հստակ է:Ասել եմ ու էլի կասեմ, Հանրապետական կուսակցությունը քաղաքական այն ուժն է, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից:

Մենք միշտ պատասխանատու ենք եղել մեր գործողությունների, մեր քայլերի համար և հետագայում էլ պատասխանատու ենք լինելու մեր երկրի առաջընթացի ու անվտանգության ապահովման համար:»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular