ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաերթի են ենթարկվել 8-ամյա տղա և 14-ամյա աղջիկ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 20-ին, ժամը 15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նույնը օրը, ժամը 9.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 11 դպրոցի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ժամը 13.30-ին «Աջ զստոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular