ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում

ՍՊՈՐՏ

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Հարավային Ամերիկայի` աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում։ 

Հոկտեմբերի 18-ին Արգենտինան 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ փուլում հաղթել է Պերուին։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։ Գնդակների հեղինակը Մեսսին է։

36-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի առաջնության մայրցամաքային ընտրական փուլի լավագույն ռմբարկուն։ Ֆուտբոլիստը դարձել է 31 գոլի հեղինակ։

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular