ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարսափելի ցավեր ունեի». Դիմա Բիլանն առաջին անգամ խոսել է իր հիվանդության մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երգիչ Դիմա Բիլանն արձակուրդ է վերցրել և այժմ բուժման պրոցեսում է։ Նա շատ է փոխվել ու նիհարել, այդ պատճառով էլ լուրեր են տարածվում, որ նա ծանր հիվանդ է։

 Բիլանը խուսափում էր իր հիվանդության մասին խոսել, սակայն այժմ անկեղծորեն պատմել է դրա մասին։

 «Ես բժիշկի դիմեցի, քանի որ մատներս անշարժանում էին։ Ես նույնիսկ չէի կարող ինքնուրույն բացել դրամապանակս կամ կոճկել վերնաշապիկիս կոճակները։ Երբ հիվանդանոց հասա՝ ինձ դժվարությամբ պառկեցրին մահճակալին, քանի որ սարսափելի ցավեր ունեի։ Դրանք մեղմացնելու համար ինչ-որ բարձեր էին դնում գլխիս տակ։ Ստուգման պրոցեդուրաներն անցնելու համար պետք է մեկ ժամ անշարժ պառկեի, դա անտանելի էր։ Ես դժվարությամբ դիմացա, քանի որ ցավազրկող չէին տվել։ Այժմ ավելի լավ եմ, բժիշկներն օգնեցին ինձ։ Հանգստից կվերադառնամ ու կշարունակեմ զբաղվել իմ առողջական հարցերով»,- պատմել է Բիլանը Комсомольская правда-ին։

Այժմ Բիլանն Իսլանդիայում է ու մինչ մարտի ավարտը չի պլանավորում աշխատանքի վերադառնալ։ Հիշեցնենք, որ նրա հիվանդության մասին լուրերը տարածվել են մարտի 6-ին։ Բժշկական ստուգումից հետո պարզվել է, որ երգիչը երեք ճողվածք (Грыжа) ունի ողնաշարի հատվածում, որոնք սեղմում և ուժեղ ցավեր են առաջացնում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular