Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինասատաան՝ ՉԺՀ-ի առաջացման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ադրբեջան՝ Դատախազության աշխատողների օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր, Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1387-երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ:

1827-ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեք հազարանոց կայազորը և Հասանխանը, առգրավել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

1866– ծնվել է նկարիչ ԱրշակՖ եթվաճյանը:

1878 –ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը:

1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:

1905 –վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:

1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:

1956 –ծնվել է բժիշկ- վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանը:

1988-Միխաիլ Գորբաչյովը դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ կառավարության փաստացի ղեկավար:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են Լաչինի միջանցքը հետ գրավել: Այդ անհաջող փորձը շարունակվել է 19 օր:

 1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:

2010-հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում:

-Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչեկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:

2011-Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ երկու տանսյակ վրաններ, քանի որ Հայաստանի առաջին նախագահ ԼևոնՏեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:

2013-Փակ գաղտնիք վեարկությամբ` 103 կողմ և 3 դեմ, Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին Գլխավոր դատախազի պաշտոնում:

2018 –Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։ 

2018 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2019-կայացել է ԵԱՏՄ բարձագույն խորհրդի նիստը Երևանում,որի ավարտին միկրոավտոբուսում Փաշինյանը  սելֆի է արել՝ լուսանկարն էլ հրապարակեց ֆեյսբուքայն իր էջում վերնագրելով՝ Ճանապարհային սելֆի։

-վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող: Ռուսաստանի և ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը:

2021-Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև:Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

208 –ծնվել է  Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:

1684 —վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է  «ֆրանսիական տրագեդիաների հայր»:

1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան:

1847 —Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները  Իոհան Գալսկիի հետ ստեղծել են  «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես  «Siemens AG»:

1871 —ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով:

1880 - Թոմաս Էդիսոնը բացել է ելեկտրալամպերի առաջին գործարանը:

1881 —Ֆրանսիայում ստեղծվել է  «Բորդո» ֆուտբոլային ակումբը:

1911– վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:

1912– ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլյովը:

1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:

1930 —Մոսկայի Կրեմլում բոլշևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:

1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

1960 —ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին  «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է  «սապատավոր» մականունը:

1964 —Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:

1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայումս  մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:

1971 —ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ-ուորլդը»:

1979 —Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ:

1992-Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ Լիտը:

-Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:

1996 —ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից:

2009– վախճանվել է վրացի բանաստեղծ Օթար Ճիլաձեն:

2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինակյան բանակը դեռևս մայիսին կորցրած Դոնեցկի մարզի Լիման քաղաքը հետ է գրավել:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված