ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտրականապես դեմ եմ «Հաց բերող»-ին «Եռաբլուր»-ում հուղարկավորելու պահանջին. Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Բոլորիս ցավն է, բայց ես կատեգորիկ դեմ եմ, որովհետև «Եռաբլուրն» այդ վայրը չէ: Եռաբլուրը մեր զոհված ազատամարտիկների սրբավայրն է ու ինչպե՞ս կարելի է մտածել ու քաղաքական շահարկման թեմա դարձնել` ասելով, որ տանենք «Եռաբլուր», ինչի՞ համար։ Կարծում եմ, դա ճիշտ չէ», -  այս  մասին այսօր ասել է Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանը՝ հիմնավորելով թե ինչու է կտրականապես դեմ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պահանջին։

Ըստ նրա՝ սխալ է այս ամենը քաղաքական շահարկման վերածելը, իսկ ովքեր այդպես են վարվում, պարզապես օգտվում են առիթից:

«Կարծում եմ` դա առնվազն բարոյական չէ: Սա ոչ միայն իմ կարծիքն է, սա նաև մեր ազատամարտիկների և նրանց ընտանիքների կարծիքն է, ովքեր ևս կարծում են, որ նման բան չի կարելի թույլ տալ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular