Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործ ունենք ոչ թե թուրքական, այլ հայկական ձեռագրի հետ.Սկանդալ՝ Պոլսի հայոց պատրիարքարանում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական, որոնցից 23-ը իր ձայնը տվել է  Բեքչյանին: Աթեշյանը ստացել է 11 ձայն:

Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի:

Ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:

«Համայնքում ոգևորություն էր տիրում, քանի որ ի վերջո պետք է ճանապարհ ուրվագծվեր, որը կտաներ խնդրի լուծմանը: Սա ոչ թե զուտ գահակալի ընտրություն է, այլ Կ.Պոլսի պատրիարքը պատասխանատու է Թուրքիայի տարածքում բնակվող հայերի, հայկական մշակութային ժառանգության համար: Սակայն այսօր էլ ճգնաժամը շարունակվում է, քանի որ Արամ Աթեշյանը ընտրությունների արդյունքներից հետո հրապարակել է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որը չի համապատասխանում ոչ իրավական, ոչ եկեղեցական որևէ նորմի, որովհետև Ստամբուլի նահանգապետարանը կամ փոխնահանգապետը չունի իրավական որևէ լծակ՝ միջամտելու ներեկեղեցական խնդրին: Սա կարգավորվում է եկեղեցական նորմերով, անցկացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորով ու ցանկությամբ: Եվ, քանի որ Թուրքիայում պետությունն առանձնացված է կրոնից, ուստի պետությունն իրավունք չունի միջամտել կրոնական համայնքների ներքին գործերին: Այդ գրությունը կարելի է առոչինչ համարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է ընտրությունից րոպեներ անց հրապարակված գրությանը, թուրքագետը նկատեց.

«Չեմ կարծում, որ փոխնահանգապետն այնքան գիտակ է Հայ Առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական նորմերին, որ կարող է իմանալ տեղապահի ֆունկցիաները, հոգևոր խորհրդի լիազորությունները: Եվ հաճախ, երբ տարբեր երևույթներ անվանում ենք թուրքական ձեռագիր, փոխնահանգապետի այս գրությունը երևի պետք է անվանել հայկական ձեռագիր: Ակնհայտ է, որ ինչ-որ հոգևորական օգնել է փոխնահանգապետին՝ կազմել ու հրապարկել այդ գրությունը»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով.

«Զարմանալի է՝ Աթեշյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորի փոխարեն գերակա է համարում թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը.Սա մտածելու տեղիք է տալիս»:

Թուրքագետին զարմացնում է նաև ընտրված տեղապահի պահելաձևը.

«Նա չպետք է  հաշվի առնի որևէ գրություն, իրավիճակը տանի հաջորդ փուլ՝ ընտրություններ: Պատրաստվում են հաջորդ շաբաթ այս խնդիրը քննարկել Ստամբուլի նահանգապետի հետ, իսկ սա արդեն սխալ է: Այդ կառույցը միջամտելու իրավունք չունի: Կարևոր խոչընդոտը Աթեշյանն է՝ իր ամբիցիաներով»:

Թուրքագետը նշում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը իրավասու է զրկել ցանկացած հոգևորականի իր կոչումներից, ու այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ համահայկական պահանջ:

«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ Մայր Աթոռը չի շնորհավորում ընտրված տեղապահին կամ ինչո՞ւ պաշտոնապես չի արձագանքում ստեղծված իրավիճակին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Անի Կարապետյան

 

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները
Ամենադիտված